Հայրենիքի գողն ու գողոնի վաճառքը․ Էդգար Ղազարյան

Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրառամբ․
Հայրենիքի գողն ու գողոնի վաճառքը։
Նիկոլ Փաշինյանի Վաշինգտոն կատարած այցից ամենատպավորիչ նկարներից մեկն այն է, երբ համաձայնագրեր ստորագրելու ժամանակահատվածում, Դոնալդ Թրամփն իր աշխատասեղանի դարակից հանում է ոսկե մետաղադրամներ ու հանձնում Փաշինյանին։ Հնարավոր չէ չնկատել Փաշինյանի փայլող աչքերն ու ոգևորությունը` ոսկեդրամները ստանալու պահին։
Սա հայրենիքի գողի կողմից մեր հայրենիքը մեզնից գողանալու և օտարին վաճառելու վավերագրության արձանագրված ապացույց է։
Մեղրին վաճառվեց մի քանի ոսկով։