Պակիստանում 10 օրվա ընթացքում 400 մարդ է զոհվել հեղեղումների պատճառով. ՄԱԿ

Վերջին 10 օրվա ընթացքում Պակիստանում շուրջ 400 մարդ է զոհվել, ավելի քան 190-ը՝ վիրավորվել հորդառատ անձրևների և հեղեղումների հետևանքով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման վարչությունը:
«Վերջին 10 օրվա ընթացքում Պակիստանում տեղացած հորդառատ անձրևների և անսպասելի հեղեղումների պատճառով զոհվել է 400 մարդ, ավելի քան 190-ը վիրավորվել է:
Ավելի քան 20 հազար մարդ անօթևան է մնում», – նշել է ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման վարչությունը։Նշվում է, որ հեղեղումներից տուժածները բժշկական օգնության կարիք ունեն, նրանց անհրաժեշտ է մաքուր ջուր, հիգիենայի պարագաներ, շինանյութեր՝ կացարաններ կառուցելու համար:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ Թոմ Ֆլեթչերը օգնություն ցուցաբերելու համար հատկացրել է 600 հազար դոլար: