Լեռնային Ղարաբաղում հրդեհները շարունակվում են. կրակը հասել է Կարմիր շուկա գյուղի տարածք

Հուլիսի կեսերին Լեռնային Ղարաբաղում բռնկված հրդեհները շարունակվում են, ըստ ադրբեջանական պաշտոնական աղբյուրների, կրակը հասել է Մարտունու շրջանի Կարմիր շուկա գյուղի տարածք։
«Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են, չնայած այն հանգամանքին, որ քամոտ եղանակը բարդացնում է հրդեհի մարումը», – փոխանցում է APA գործակալությունը։