Իրավապաշտպաններն ահազանգում են

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ի տնօրենի մրցույթը տապալվել է, քանի որ մասնակիցներից ոչ մեկը չի հաղթել։ Միաժամանակ, մրցույթն ավարտվել է լուրջ խախտումներով, ինչի մասին բարձրաձայնում են իրավապաշտպանները։

«Առողջության իրավունք» ՀԿ համահիմնադիր Անուշ Պողոսյանը մրցույթի ընթացքում ահազանգել է, որ դիտորդներին, այդ թվում՝ լրագրողներին, թույլ չեն տվել լիարժեք մասնակցել մրցութային գործընթացին։ Նրա խոսքով՝ նրանց տեղավորել են առանձին սենյակում և առաջարկել մրցույթին հետևել անորակ ու ընդհատվող «Zoom» կապով։ Պողոսյանը նշել է, որ սա «կոպտագույն խախտում է», քանի որ նման ընթացակարգ նախատեսված չէ ՀՀ կառավարության 2022 թվականի N129 որոշմամբ։

Ի պատասխան՝ առողջապահության նախարարի խոսնակ Մարիամ Ծատրյանը նշել է, որ դիտորդների իրավունքը չի սահմանափակվել, և նրանք հնարավորություն են ունեցել առանց ռեժիմի խախտման և՛ տեսնելու, և՛ լսելու գործընթացը։ Խոսնակի խոսքով՝ եթե դիտորդները ունեն որևէ բողոք կամ դժգոհություն մրցույթի ընթացքի հետ կապված, գրավոր կերպով իրենց դիտարկումները ներկայացնեն նախարարություն։

Մրցույթին մասնակցած Վահե Բաբայանը, ով ունի 26 տարվա փորձ հոգեբուժության ոլորտում և նախկինում աշխատել է որպես փոխտնօրեն, չի հավաքել անցողիկ 90 միավորը․ նա ստացել է 86.51։ Բաբայանը նաև նշել է, որ առանց հիվանդանոցի ֆինանսական վիճակին ծանոթ լինելու՝ անհնար է մշակել զարգացման ծրագիր։

Մրցույթում հաղթող չի եղել։ Նույն իրավիճակն էր նաև նախորդ շաբաթ կայացած Մասիսի և Արտաշատի բժշկական կենտրոնների տնօրենների մրցույթներում։

 

դիտվել է 77 անգամ
Լրահոս
Ստախոսության մեջ ինձ մեղադրող Էկոնոմիկայի նախարար Գևորգը լավ կլիներ իրապես զբաղվեր գործով Բայրամովը խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացում Թուրքիայի հատուկ դերի մասին Թեհրանն արձագանքել է Ավստրալիայում Իրանի դեսպանին վտարելու և Իրանում իր դեսպանատունը փակելու քայլին Կատարը հայտարարել է, որ Իսրայելը դեռևս պաշտոնապես չի արձագանքել Գազայում հրադադարի մասին առաջարկին Խախտվել է արդար դատաքննության իրավունքը. Սերժ Սարգսյանի փաստաբան (video) Դատարանը մերժեց Սերժ Սարգսյանի քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը (video) Աստված չանի՝ սա ճիշտ լինի. ավագանու անդամը՝ Ծիծեռնակաբերդում վերանորոգման շուրջ աղմուկի մասին (video) «Նիկոլը լկտի է, որովհետև թիկունքը շատ ամուր է»․ հոգեբան (video) Ծիծեռնակաբերդից ահազանգ է հնչում... մենք շարժվելու ենք հուշահամալիր (video) Թուրքի բնավորության մի հատուկ բան կա (video) «Մոսկվայում արցունքներին չե՛ն հավատալու. Նիկոլի դաբրոյով՝ Բաբաջանյան ոչնչությունն անցել էր գործի» (video) Ես վախենում եմ Երևանում Աննայի զբոսանքից․ Ռուզան Ստեփանյան (video) Նիկոլ Փաշինյան, դու պարտավոր ես փախհատուցել այդ մարդկանց կրած վնասները․ Մհեր Մելքոնյան (video) Գյումրիում ոստիկանական գործողություններն ավելի շատ հիշեցնում էին ռազմամարտավարական օպերացիա՝ թշնամու դեմ Միքայել Սրբազանի գործով դատավոր Մելիքսեթյանը «հուղարկավորեց» այդ համակարգը (video) Հայրենիքի գողն ու գողոնի վաճառքը․ Էդգար Ղազարյան Թեհրանն արձագանքել է Ավստրալիայում Իրանի դեսպանին վտարելու և Իրանում իր դեսպանատունը փակելու քայլին «Ստորագրվել է Հայաստանի կապիտուլյացիան, իսկ ի՞նչ թուղթ է Թրամփը տվել Փաշինյանին» (video) Պակիստանում 10 օրվա ընթացքում 400 մարդ է զոհվել հեղեղումների պատճառով. ՄԱԿ Ծիծեռնակաբերդի քանդված պատկերն արդեն սարսափելի ազդանշան է․ հոգեբան (video) Թե ինչպես կապիտուլյանտը բավարարեց Ալիևի պահանջը․ Սերժ Սարգսյանը՝ Վաշինգտոնում ստորագրված թղթի մասին (video) Բաբաջանյանն անպայման պատմելու է՝ ԱՄՆ-ում ինչպես է 1,3 մլն դոլարով շքեղ առանձնատուն գնել (video) Լեռնային Ղարաբաղում հրդեհները շարունակվում են. կրակը հասել է Կարմիր շուկա գյուղի տարածք Նիկոլի ռեժիմն ի՞նչ է, որ Սերժ Սարգսյանը վախենա․․․ Հենրիխ Դանիելյան (video) Իրավապաշտպաններն ահազանգում են
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արշակ Սարգսյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am