Բյուրականի դպրոցի ուսուցչական կոլեկտիվը գործադուլ է հայտարարել

Այսօր Արագածոտնի մարզի Բյուրականի Հովհաննես Թումանյանի անվան դպրոցի կոլեկտիվը, ի նշան բողոքի, ընդդեմ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի կայացրած որոշման, հայտարարել են գործադուլ: Shamshyan.com-ի հաղորդմամբ, կոլեկտիվն այսօր հավաքվել է դպրոցում և պահանջում է, որպեսզի Արագածոտնի մարզպետը չեղյալ հայտարարի իր կողմից կայացրած որոշումը, որով տնօրեն Մկրտչյանին ազատել է աշխատանքից:

Ուսուցիչներն ասել են.

«Անցյալ տարի էր, որ մարզպետը անհեթեթ որոշմամբ որոշել էր ազատել տնօրենին, ով 7 տարի է՝ ղեկավարում էր դպրոցը ու մեծ հարգանք է վայելում ոչ միայն ուսուցչական կոլեկտիվի, այլև ծնողների ու երեխաների շրջանում:

Կատարեցինք բողոքի ակցիաներ, դիմեցինք նաև դատարան ու դատարանը 2 անգամ որոշում է կայացրել մեր տնօրենի օգտին, ինչից հետո մարզպետը չեղյալ է հայտարարում իր որոշումը:

Վերջերս տեղեկացանք, որ այն տևել է ընդամենը 3 օր. 3 օր անց տնօրենին ազատում է աշխատանքից, նշանակում մեկ այլ տնօրեն, ով մեր դպրոցի աշխատակից է, որի նկատմամբ մենք ոչ մի բացասական վերաբերմունք չունենք, պարզապես ուզում ենք, որ մարզպետը իրեն վեր չդասի օրենքից, չարհամարհի ողջ գյուղի ու դպրոցի կոլեկտիվի կարծիքը, այն է՝ չթաղի արդարությունը:

Եթե այս անգամ էլ մեր պահանջը չկատարվի, գործադուլը շարունակվելու է ու դրան միանալու է ողջ գյուղը, ինչպես որ անցյալ տարի, հայտարարելու ենք և՛ գործադուլ, և՛ դասադուլ, ասում են իրավական երկիր ենք, եթե սա էլ Արագածոտնի մեծն մարզպետի իրավական պետություն պահելու ձևն է, վայ էն երկրին, որ նման մարզպետ ունի:

Առաջիկայում եթե 1-2 օրերի ընթացքում մեր պահանջը չկատարվի, սեպտեմբերի 1-ին դպրոցում դասադուլ ենք սկսելու»:

դիտվել է 123 անգամ
Լրահոս
Գազայի հատվածում իսրայելական հարձակումներից մոտ 50 պաղեստինցի է զոհվել Ստախոսության մեջ ինձ մեղադրող Էկոնոմիկայի նախարար Գևորգը լավ կլիներ իրապես զբաղվեր գործով Բայրամովը խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացում Թուրքիայի հատուկ դերի մասին Թեհրանն արձագանքել է Ավստրալիայում Իրանի դեսպանին վտարելու և Իրանում իր դեսպանատունը փակելու քայլին Կատարը հայտարարել է, որ Իսրայելը դեռևս պաշտոնապես չի արձագանքել Գազայում հրադադարի մասին առաջարկին Խախտվել է արդար դատաքննության իրավունքը. Սերժ Սարգսյանի փաստաբան (video) Դատարանը մերժեց Սերժ Սարգսյանի քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը (video) Աստված չանի՝ սա ճիշտ լինի. ավագանու անդամը՝ Ծիծեռնակաբերդում վերանորոգման շուրջ աղմուկի մասին (video) «Նիկոլը լկտի է, որովհետև թիկունքը շատ ամուր է»․ հոգեբան (video) Ծիծեռնակաբերդից ահազանգ է հնչում... մենք շարժվելու ենք հուշահամալիր (video) Թուրքի բնավորության մի հատուկ բան կա (video) «Մոսկվայում արցունքներին չե՛ն հավատալու. Նիկոլի դաբրոյով՝ Բաբաջանյան ոչնչությունն անցել էր գործի» (video) Ես վախենում եմ Երևանում Աննայի զբոսանքից․ Ռուզան Ստեփանյան (video) Նիկոլ Փաշինյան, դու պարտավոր ես փախհատուցել այդ մարդկանց կրած վնասները․ Մհեր Մելքոնյան (video) Գյումրիում ոստիկանական գործողություններն ավելի շատ հիշեցնում էին ռազմամարտավարական օպերացիա՝ թշնամու դեմ Միքայել Սրբազանի գործով դատավոր Մելիքսեթյանը «հուղարկավորեց» այդ համակարգը (video) Հայրենիքի գողն ու գողոնի վաճառքը․ Էդգար Ղազարյան Թեհրանն արձագանքել է Ավստրալիայում Իրանի դեսպանին վտարելու և Իրանում իր դեսպանատունը փակելու քայլին «Ստորագրվել է Հայաստանի կապիտուլյացիան, իսկ ի՞նչ թուղթ է Թրամփը տվել Փաշինյանին» (video) Պակիստանում 10 օրվա ընթացքում 400 մարդ է զոհվել հեղեղումների պատճառով. ՄԱԿ Ծիծեռնակաբերդի քանդված պատկերն արդեն սարսափելի ազդանշան է․ հոգեբան (video) Թե ինչպես կապիտուլյանտը բավարարեց Ալիևի պահանջը․ Սերժ Սարգսյանը՝ Վաշինգտոնում ստորագրված թղթի մասին (video) Բաբաջանյանն անպայման պատմելու է՝ ԱՄՆ-ում ինչպես է 1,3 մլն դոլարով շքեղ առանձնատուն գնել (video) Լեռնային Ղարաբաղում հրդեհները շարունակվում են. կրակը հասել է Կարմիր շուկա գյուղի տարածք Նիկոլի ռեժիմն ի՞նչ է, որ Սերժ Սարգսյանը վախենա․․․ Հենրիխ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արշակ Սարգսյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am