Արարատի փոխքաղաքապետը կաշառք է վերցրել՝ գառի միս գնելու համար

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող կոռուպցիոն բնույթի քրեական գործի շրջանակում 2024 թվականի տարեվերջին կալանավորվեցին Արարատի ՔՊ-ական համայնքապետ Ասլան Ավետիսյանի տեղակալ Արսեն Հակոբյանը եւ քաղաքաշինության, հողաշինության, տրանսպորտի եւ կոմունալ ծառայության բաժնի պետ Հրաչ Դավթյանը։

Կոմիտեից գործի վերաբերյալ այդ ժամանակ միայն հայտնել էին․ «Մի շարք անձինք ձերբակալվել են քննվող քրեական վարույթի շրջանակում, այդ թվում` Արարատի համայնքապետարանի երկու պաշտոնյաներ։ Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը»։

Արսեն Հակոբյանը մամուլի ուշադրության կենտրոնում է հայտնվել մի շարք սկանդալային պատմություններով, 2 տարի առաջ էլ նրա որդին էր դարձել մամուլի հերոս՝ խոշոր վթարի մեղավորը լինելու դեպքով։ Բացի այդ, Արարատում 3 տարի առաջ ՔՊ-ական Ասլան Ավետիսյանը ղեկավար ընտրվեց հենց Արսեն Հակոբյանի աջակցությամբ, որն առաջադրվել էր Արման Բաբաջանյանի կուսակցության ցուցակով։ Նա 13,82 տոկոս էր հավաքել եւ իշխանական թեկնածուին միանալով՝ Ավետիսյանին դարձրեց քաղաքապետ։

Կոռուպցիոն բնույթի քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, այն մեղադրական եզրակացությամբ Հակակոռուպցիոն դատարանում է՝ դատավոր Սարգիս Պետրոսյանի վարույթում, նախնական դատական լսումներ եղել են։

Գործով մեղադրյալի կարգավիճակ ունի 10 անձ, նրանց մի մասը պաշտոնյաներ են, մի մասն էլ՝ վերջիններիս փոխկապակցված անձինք։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Արսեն Հակոբյանն ու Հրաչ Դավթյանը պարբերաբար համագործակցել են միմյանց հետ՝ այս կամ այն հարցի հետ կապված քաղաքացիների հարցերին լուծումներ տալու համար․ պահանջել եւ ստացել են 55 հազար դրամից մինչեւ 150 հազար դրամի չափով կաշառք։ Մի դեպքում շինարարության թույլտվություն են տվել՝ 150 հազար դրամի դիմաց, մեկ այլ դեպքում կաշառք են վերցրել քաղաքացուց՝ հողամասն աճուրդի միջոցով նրան օտարելու համար։ Բազմադրվագ այս գործում մի հետաքրքիր դրվագ կա, կաշառք՝ մեդալ տալու համար․ «ՀՀ Արարատի մարզի Արարատ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արսեն Հակոբյանը, որն Արարատի մարզի Արարատ համայնքի ղեկավարի 2024 թվականի հոկտեմբերի 7-ի կարգադրությամբ նույն թվականի հոկտեմբերի 9-ից մինչեւ 2024 թվականի նոյեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում իրականացրել է Արարատ համայնքի ղեկավարի պարտականությունները, օգտագործելով իր իշխանական լիազորությունները, 2024 թվականի հոկտեմբերի 12-ին Հակոբ Մարգարյանին հայտնել է, որ 2024 թվականի հոկտեմբերի 22-ին կայանալիք Արարատ քաղաքի հիմնադրման 94-րդ ամյակին նվիրված տոնակատարության ժամանակ որոշել է Արամ Տեր-Մկրտչյանին, որպես բիզնես գործունեություն իրականացնող անձի, պարգեւատրել մեդալով, որի դիմաց առաջարկել է Արամ Տեր-Մկրտչյանից ստանալ 110.000-120.000 ՀՀ դրամ՝ 2 գառ ձեռք բերելու համար»։

Փոխքաղաքապետը ստացել է պահանջվող գումարը եւ այդ գումարով մսավաճառ Արամ Հարությունյանից ձեռք է բերել 30 կգ գառի միս։

Մեկ այլ քաղաքացուց էլ գործարքի համար 55 հազար դրամ կաշառք են պահանջել եւ ստացել։ Այսպիսով, մեղադրական եզրակացությունից հասկանալի է դառնում, որ այս ամբողջ առեւտուրը կազմակերպվել եւ իրականացվել է Արարատի համայնքապետարանի երկու պաշտոնյայի ջանքերով՝ ընթացքում քրեական պատմության մեջ ներքաշելով քաղաքացիների, անհատ ձեռնարկատերերի, այլ պաշտոնյաների։

Արսեն Հակոբյանի պաշտպան Ստեփան Նավասարդյանին զանգահարեցինք, հեռախոսին պատասխանող անձն ասաց՝ Նավասարդյանը մեզ հետ չի խոսում, ապա հարցրեց, թե ինչ հարցով ենք զանգել, խոստացավ, որ երբ հանդիպի, փոխանցի։

Իրավապահ համակարգից մեզ հայտնում են՝ Հրաչ Դավթյանի եւ Արսեն Հակոբյանի խափանման միջոցները դատարանը փոխել է, մյուսների նկատմամբ խափանման միջոց է ընտրված բացակայելու արգելքը։

դիտվել է 163 անգամ
Լրահոս
Արտահոսած զեկույց. 44-օրյա պատերազմում Ադրբեջանը բելառուսական զենքով հայկական 11 ԱԹՍ է խոցել. Հետք Կալանքը որպես խափանման միջոց կորցրել էր իր համաչափությունը. Սերոբ Գասպարյանի փաստաբանական թիմ Երբ կսկսվեն Ռուբեն Հակոբյանի գործով նախնական դատալսումները Սիրիան դատապարտել է իսրայելական ներխուժումն իր ինքնիշխան տարածք Մոդին չորս անգամ մերժել է Թրամփին․ ինչն է պատճառը իսրայելական մամուլ. Էրդողանը ձգտում է վերականգնել թուրքական կայսրությունը Թիմում ինձ ամենաշատն օգնում է Մխիթարյանը․ Պետար Սուչիչ «Իրանի նախագահն ու պատվիրակությունը Հայաստանից բարկացած են հեռացել․․․» (video) #ՀԻՄԱ․ «Մարդիկ Աննային նայել, իրենց նվաստացած են զգացել»․․․ հոգեբան (video) 2024 թվականի մարտին Հայաստանից ո՞վ է Քաթարում ստացել այդ հարստությունը․ մտահոգ սփյուռքահայ (video) #ՀԻՄԱ․ «Արձանագրված ապացույց․․․ Մեղրին վաճառվեց մի քանի ոսկով»․ Լարիսա Ալավերդյան (video) Ինչպես են Ստեփան Սամվելյանի տանը ռումբերը հայտնվել․Արամ Սարգսյանը չի էլ ցանկացել ծանոթանալ նյութերին (video) «Nissan»-ը Փափազյան փողոցում վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին Ավինյանական այս բարեփոխումը մի ամբողջ սերունդի ստեղծածը ոչնչացրեց Իսրայելը գնդակոծել է Սիրիայի հարավում գտնվող բնակելի տուն. կա զոհ Մակրոնն անընդունելի է համարել իսրայելական ուժերի կողմից Գազայի հատվածում հիվանդանոցի թիրախավորումը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալել են օտարերկրացի 35-ամյա տղամարդու Նիկոլը լուրջ նախազգուշացում է ստացել Պուտինից (video) Քաղաքական հետապնդման հետևանքով Սամվել Կարապետյանը շուրջ 70 օր է ապօրինի կալանավորված է․ Վարդևանյան Ռուբեն Հակոբյանի կալանքը պայմանավորված է բարձրաձայնված քաղաքական գնահատականներով․ Արմեն Քոչարյան Կալանավորում են բոլոր նրանց, ովքեր ճիշտ և դիպուկ քննադատական գնահատական կհնչեցնեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արշակ Սարգսյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am