Ինչո՞ւ և ո՞ւմ է սպառնում Ալիևը նոր պատերազմով

«Մենք պետք է պատրաստ լինենք պատերազմի ցանկացած պահի։ Որովհետև աշխարհում գործընթացները զարգանում են այնպիսի ուղղությամբ, որ անհնար է իմանալ, թե վաղը ինչ կլինի։ Մեր անվտանգության երաշխավորը մենք ենք՝ պետությունը, ժողովուրդը և մեր զինված ուժերը»,-օգոստոսի 21-ին հայտարարեց Իլհամ Ալիևը։
Նա նշեց, որ Լեռնային Ղարաբաղի համար երկրորդ պատերազմից հետո Ադրբեջանը «հազարով» մեծացրել է հատուկ նշանակության ուժերի թիվը։
Ադրբեջանը ստացել է «ամենաժամանակակից» անօդաչու թռչող սարքեր, և պայմանագրեր կնքվեցին նաև «նոր մարտական ինքնաթիռների համար, իսկ եղածները լիովին արդիականացվեցին», հիշեցրել է Ալիևը։
Ուշագրավ է նաև այն, թե որտեղ է իր հայտարարությունն արել Ալիևը: Նա խոսեց Քելբաջարի բնակելի համալիրներից մեկըտեղափոխված մարդկանց հետ։ Քելբաջարը (Քարվաճառ) լեռնային շրջան է Ադրբեջանի արևմուտքում, որը գտնվում է Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև։
Ինչը նույնպես բացատրում է,թե ում էր, առաջին հերթին ուղղված իր խոսքը:
Հայաստանում շատերնԱլիևի սպառնալիքները դիտարկեցին որպես քայլ՝ուղղված Ռուսաստանի դեմ: Քանի որ վերջին ժամանակներս հենց այդ երկրի հետ ենլարված Ադրբեջանի հարաբերությունները:
Սակայն միջազգային դիտորդները այլ կարծիքի են: Ըստ նրանց, ԱդրբեջանըՌուսաստանի հետ չունի ֆունդամենտալ հակասություններ՝տարածքային, կամ գաղափարական: Բացի այդ, Ալիևը շատ լավ հասկանում է, որ Ադրբեջանը չի կարող դիմակայել Մոսկվային, այն էլ՝ռազմական մակարդակով:
Սակայն Ալիևին այս խոսույթը անհրաժեշտ է, որպեսզի ստանա լայն աջակցություն Արևմուտքի կողմից:
Իսկ Արևմուտքն այսօր պատրաստ է ցանկացածին տալ օժանդակություն, եթե կա հակադրություն Մոսկվայի հետ:
Իր հերթին, Ալիևը հույս ունի նաև ստանալ ռազմական մեծ աջակցություն Իսրայելի կողմից: Վերջինս հույս ունի, որ հզորացած Ադրբեջանը ավելի ռիսկով կգործի Իրանի դեմ:
Սակայն Ալիևը հասկանում է նաև, որ Իրանի հետ էլ չի կարող մրցել ռազմական մասով:
Այսինքն, Ալիևը սպառնում է պատերազմով, սակայն չի նշում հակառակորդի անունը, որպեսզի շարունակի ստանալ աջակցություն և՛ Արևմուտքից, և՛ Իսրայելից:
Սակայն նա լավ հասկանում է, որ իր հակառակորդներից ամենաթույլ օղակը Հայաստանն է, և վախեցնելով կկարողանա հասնել Փաշինյանից անվերջ զիջումների:
Հենց դրա պատճառով էլ,նա անհասցե է թողել իր սպառնալիքը, որպեսզի կարողանա հասնել իր նպատակին:
Իսկ ինչ վերաբերվում է հայ հանրությանը, ապա այստեղ մարդկանց ոչ ոք չի բացատրում սպասվող վտանգները, քանզի քաղաքական շրջանակներին դա քիչ է հետաքրքրում.սպասվող ընտրություններից առաջ նրանց ավելի շատ հետաքրքիր է, թե ապագա ԱԺ-ում նրանք քանի տեղ կունենան:
Սա է իրականությունը:
Արտակ Հակոբյան
Աղբյուրը՝ Zham.am