ՌԴ-ն կոչ է արել Իսրայելի իշխանություններին միջոցներ ձեռնարկել Գազայում կրակը դադարեցնելու համար

Ռուսաստանը կոչ է անում Իսրայելի իշխանություններին անհապաղ միջոցներ ձեռնարկել Գազայում կրակը դադարեցնելու, մարդասիրական օգնության անարգել մուտքը վերականգնելու և անհրաժեշտ մարդասիրական օգնության, այդ թվում՝ սննդի, բոլոր կարիքավորներին հասցնելու համար։ Այս մասին հայտարարություն է տարածել ՌԴ ԱԳՆ-ն։