Կամ սաստեք այս բեսպրեդելը, կամ հայտարարեք, որ այլևս օրենքի գերակայություն Հայաստանում չկա, կան միայն իշխանական շահեր. Անուշ Պողոսյան

Անուշ Պողոսյանը գրում է. «ՀՀ առողջապահության նախարարությունում այսօր ժողովրդավարության ամենաբարձր նիշն է գրանցվել։
Այս պահին ընթանում է «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ի մրցույթը, որին դիտորդներին արգելել են հետևել մրցույթին, նստեցրել են մեկ այլ սենյակում և անհաջող, ընդհատվող Zoom կապով առաջարկել են նայել։ Սա կոպտագույն խախտում է, քանի որ նման ընթացակարգ ՀՀ կառավարության 2022 թվականի 129 – Ն որոշմամբ նախատեսված չէ։
Նիկոլ Փաշինյան, ՀՀ պետական վերահսկողական ծառայություն, կամ սաստեք այս բեսպրեդելը, կամ հայտարարեք, որ այլևս օրենքի գերակայություն Հայաստանում չկա, կան միայն իշխանական շահեր․․․․․․․»։