«Ռուսլանիս աղջիկներն են ուժ տալիս ամուր լինելու». Ռուսլան Իսրայելյանն անմահացել է նոյեմբերի 7-ին, տուն «վերադարձել»՝ 72 օր անց

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ամուսինս՝ Սերգեյ Իսրայելյանը, մասնակցել է Արցախյան առաջին պատերազմին, 1994 թվականին վիրավորում ստացել, այժմ 2-րդ խմբի զինհաշմանդամ է: Ռուսլանը հայրիկի օրինակն ուներ իր աչքի առաջ, և պատահական չէր, որ ժամկետային զինծառայությունն ավարտելուց հետո անցավ պայմանագրային ծառայության։ Ռուսլանս շատ ընկերասեր էր, մարդամոտ, շփվող»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Հռիփսիմեն՝ Ռուսլանի մայրիկը։ Որդու մասին խոսելիս նրա աշխուժությունը, ուժը, անվախությունն է առանձնացնում։ «Պատերազմի դաշտից մեզ հասած պատմություններից էլ համոզվում ենք, որ տղաս վախ չի ունեցել։ Երբ Ռուսլանին ճանաչողներն իմանում էին, որ շրջափակման մեջ է ընկել, բոլորն ասում էին՝ հաստատ դուրս կգա շրջափակումից ու տուն կգա, բայց, ավաղ, ամեն ինչ այլ ավարտ ունեցավ»։

Ռուսլանը ծնվել է Ապարանում։ 1994 թվականին ընդունվել է Ապարանի թիվ 2 միջնակարգ դպրոց: 1999 թվականից ընտանիքը որոշում է կայացնում տեղափոխվել Լեռնային Ղարաբաղ։ Բնակություն են հաստատում Քաշաթաղի շրջանի Գետափ գյուղում։ Ընտանիքը շուրջ 22 տարի բնակվում է Արցախում։ Ռուսլանն ուսումը շարունակում է Արցախում և ավարտում Քաշաթաղի շրջանի Մարտունաշեն գյուղի Մ. Պապիկյանի անվան միջնակարգ դպրոցը: Այնուհետև ցանկանում է ընդունվել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ։ «Հայրիկն ասում էր՝ մինչև իմ որդուն սպա չդարձնեմ, չեմ հանգստանա։ Քննություններ հանձնեց, բայց մաթեմատիկայից միավորները չբավականացրեցին։ Այդպես էլ չընդունվեց ինստիտուտ, մենք պայքարում էինք, որ սովորեր, բայց իր մոտ հիասթափություն կար։ Դպրոցում տղաս շատ լավ է սովորել: Նա տանը գիրք չէր բացում, բայց շատ հեշտությամբ էր ընկալում ուսուցիչների պատմածն ու ներկայացրածը, և նույն կերպ ներկայացնում դասի ժամանակ։ Շատ լավ վարք է նաև ունեցել, օրինակելի աշակերտ է եղել»։

Դպրոցն ավարտելուց հետո Ռուսլանը 2005-2007 թթ. պարտադիր զինվորական ծառայության է անցել ՀՀ պաշտպանության նախարարությունում և զորացրվել ավագի կոչումով: 2010-2012 թվականներին պայմա- նագրային զինծառայության է անցել ՀՀ N զո- րամասում։ 2014-2015 թվականներին պայմանագրային ծառայության է անցել ՀՀ ՊՆ 1-ին բանակային կորպուսի Որոտանի (Կուբաթլու) զորամասում։ Մայրիկը նշում է՝ բարեխիղճ ծառայության, մարտական պատրաստության, զինվորական կարգապահության բարձր ցուցանիշների համար որդին արժանացել է պատվոգրի: Որպես կամավոր՝ Ռուսլանը մասնակցել է նաև Քառօրյա պատերազմին։ Պատերազմի ավարտից հետո՝ 2017 թվականին պարգևատրվել է ԱՀ «Մարտական ծառայություն» մեդալով։ Ծառայության ժամանակ պարգևատրվել է նաև անվանական ժամացույցով։ Ռուսլանը ջոկի հրամանատար էր։

2019 թվականին Ռուսլանը պայմանագրային զինծառայության է անցել 1-ին բանակային կորպուսի Իշխանաձորի զորամասում։ 44-օրյա պատերազմի ժամանակ մասնակցել է Ջրականի թեժ մարտերին։ Ռուսլանի զոհվելուց հետո ընտանիքը տարբեր մարդկանց, այդ թվում՝ ռազմական բժիշկ Արթուր Միքայելյանի պատմությունների հիման վրա կարողացել է համադրել ու պարզել, թե ինչ է տեղի ունեցել մարտի դաշտում, ինչ դժվարությունների միջով է անցել իրենց որդին։ Մասնավորաբար՝ հոկտեմբերի 10-ին 4-րդ բանակային կորպուսի ռազմական բժիշկ Արթուր Միքայելյանից տեղեկանալով, որ շտապօգնության վարորդները հրաժարվում են առաջնագիծ մեկնել եւ վիրավորներին դուրս բերել մարտի դաշտից, և բժիշկն է վարում մեքենան ու միևնույն ժամանակ օգնություն ցուցաբերում վիրավորներին, որոշում է օգնել նրան՝ դառնալով շտապօգնության մեքենայի վարորդը։ Ռուսլանի պատերազմը տևել է մինչեւ նոյեմբերի 7-ը։ Այդ ընթացքում նրանք կարողացել են փրկել մի քանի տասնյակ կյանքեր։

Մայրիկն ասում է՝ պատերազմի օրերին որդին ամեն օր կապի մեջ է եղել իրենց հետ։ «Վերջին օրն էլ կնոջ հետ է խոսել։ Ինձ էլ զանգեց՝ մամ, լա՞վ եք։ Դրական պատասխան տվեցի։ Հետո ասաց, որ պետք է գնան վիրավորների հետևից։ Մեր զրույցից մի երկու ժամ հետո կապը կտրվեց»։

Նոյեմբերի 7-ին Ռուսլանն ու բժիշկը ճանապարհ են ընկնում վիրավորներին հասնելու նպատակով։ Դավիթ Բեկից Որոտան տանող ճանապարհին հայտնվում են շրջափակման մեջ։ Ռուսլանը զոհվում է սրտի հրազենային վիրավորումից, նախքան դա վիրավոր վիճակում մեծ վնասներ է հասցնում թշնամուն՝ շտապօգնության մեքենայով մխրճվելով նրանց մեջ: Բայց, ավաղ, թշնամու դիպուկահարի կրակոցը վճռորոշ է լինում։ Բժշկին հաջողվում է դուրս գալ շրջափակումից և հենց նա էլ ընտանիքին հայտնում է Ռուսլանի զոհվելու լուրը։

Ռուսլան Իսրայել յանը զոհվել է նոյեմբերի 7-ին, տուն է «վերադարձել» զոհվելուց 72 օր անց։ Մայրիկն ասում է՝ որդու մարմինը թշնամու վերահսկողության տակ անցած տարածքում էր մնացել, եւ միայն 72 օր անց կարողացան նրան դուրս բերել այնտեղից։ Ռուսլանի ինքնությունը հաստատվել է ԴՆԹ հետազոտության արդյունքում։

Ռուսլանն ամուսնացած էր, երկու աղջիկ ունի։ «Գերազանց առաջադիմություն ունեն, շատ լավ են սովորում։ Ես էլ երկու աղջիկ ունեմ, թոռներ և անգամ ծոռ ունեմ»։

Ապրելու ուժի մասին։ Մայրիկն ասում է՝ Ռուսլանի աղջիկներն են ուժ տալիս ավելի ամուր եւ տոկուն լինելու։ «Մեծ աղջիկը հատկապես շատ է նման հայրիկին՝ արտաքինով, շարժուձեւով։ Նայում ենք իր աղջիկներին և փորձում ավելի գոտեպնդվել»։

Հ. Գ. - Ռուսլան Իսրայել յանը հետմահու պարգևատրվել է ՀՀ «Մարտական ծառայություն» և ԱՀ «Արիության համար» մեդալներով։ Հուղարկավորված է Ապարանի եղբայրական գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

դիտվել է 83 անգամ
Լրահոս
2024 թվականի մարտին Հայաստանից ո՞վ է Քաթարում ստացել այդ հարստությունը․ մտահոգ սփյուռքահայ (video) #ՀԻՄԱ․ «Արձանագրված ապացույց․․․ Մեղրին վաճառվեց մի քանի ոսկով»․ Լարիսա Ալավերդյան (video) Ինչպես են Ստեփան Սամվելյանի տանը ռումբերը հայտնվել․Արամ Սարգսյանը չի էլ ցանկացել ծանոթանալ նյութերին (video) «Nissan»-ը Փափազյան փողոցում վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին Ավինյանական այս բարեփոխումը մի ամբողջ սերունդի ստեղծածը ոչնչացրեց Իսրայելը գնդակոծել է Սիրիայի հարավում գտնվող բնակելի տուն. կա զոհ Մակրոնն անընդունելի է համարել իսրայելական ուժերի կողմից Գազայի հատվածում հիվանդանոցի թիրախավորումը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալել են օտարերկրացի 35-ամյա տղամարդու Նիկոլը լուրջ նախազգուշացում է ստացել Պուտինից (video) Քաղաքական հետապնդման հետևանքով Սամվել Կարապետյանը շուրջ 70 օր է ապօրինի կալանավորված է․ Վարդևանյան Ռուբեն Հակոբյանի կալանքը պայմանավորված է բարձրաձայնված քաղաքական գնահատականներով․ Արմեն Քոչարյան Կալանավորում են բոլոր նրանց, ովքեր ճիշտ և դիպուկ քննադատական գնահատական կհնչեցնեն Մոսկվան պատրաստվում է լայնածավալ հակաադրբեջանական արշավ սկսել Ռուսաստանում Արարատի փոխքաղաքապետը կաշառք է վերցրել՝ գառի միս գնելու համար Ինչո՞ւ և ո՞ւմ է սպառնում Ալիևը նոր պատերազմով #ՀԻՄԱ․ «Տականքնե՛ր», 102-րդ ռազմաբազայի դե՞մ եք, դուք հասկանու՞մ եք՝ ինչ բախման եք տանում․ Չոբանյան (video) Նիկոլականնե՛ր, ձեր prkicccccin բան չի ուղարկե՞լ... Հայաստանին ոչ սազական այս պատմությունը սկսում է տարածում գտնել աշխարհով Ուսուցիչների տարակարգի հավելավճարների մի մասն է վճարվել․ Ոսկան Սարգսյան Սամվել Կարապետյանի դեմ նոր մեղադրանք են հորինում (video) ՌԴ-ն կոչ է արել Իսրայելի իշխանություններին միջոցներ ձեռնարկել Գազայում կրակը դադարեցնելու համար Կամ սաստեք այս բեսպրեդելը, կամ հայտարարեք, որ այլևս օրենքի գերակայություն Հայաստանում չկա, կան միայն իշխանական շահեր. Անուշ Պողոսյան Հայրս ոչ միայն հոգեբանական ճնշումների է ենթարկվում,նաև ծանր առողջական խնդիրներ ունի․Սամվել Հակոբյան (video) Խոսում են մի ՔՊ-ական պատգամավորի մասին, ով մինչև 2018 թվականը նույնիսկ սեփական կատու չի ունեցել. Րաֆֆի Ասլանյան «Դատավարությունները շրիշակի մակարդակը անցել են, սա իրավական խայտառակություն է»
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։15-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am