«Երկուսն էլ պետք է պերսոնալ պատասխանատվություն կրեն». Համլետ Հարությունյանը՝ Խոսրով Հարությունյանի և Հակոբ Հակոբյանի մասին

Հարցազրույց ԱԺ նախկին պատգամավոր Համլետ Հարությունյանի հետ։ –Ձեր կուսակից Հակոբ Հակոբյանը հայտարարել էր, թե աղքատների համար ի՞նչ կարեւոր է՝ կարագն ու միսը թա՞նկ են, թե՞ էժան: -Չեմ կարող դրական վերաբերմունք ունենալ, որովհետեւ դա, իմ խորին համոզմամբ, վայել չէ սոցիալական հանձնաժողովի նախագահին: Հատկապես: –Իսկ իշխող կուսակցության ներկայացուցչի համա՞ր, որը պետք է պատասխանատու լինի, որ մարդիկ կարողանան նաեւ միս ու կարագ գնել: -Գիտեք՝ Հանրապետական կուսակցությունում էնքան պատահական մարդիկ են առաջ քաշված պաշտոնների, որ, իհարկե, մեր կուսակցության տեսակետը չէ, այլ մարդկանց, որոնք ապրում են ճոխության մեջ եւ, բնականաբար, չեն կարողանում հասկանալ աղքատ մարդկանց վիճակը: Հետեւաբար, ես ոչ բոլորին եմ ընդունում որպես կուսակցական ընկեր եւ հատկապես նրանց, ովքեր չեն ապրում ժողովրդի վիճակով: Կոնկրետ ինձ համար ոչ մի նշանակություն չունի՝ այդ մարդը որ կուսակցությունն է ներկայացնում։ Ես ունեմ այդ սկզբունքները եւ դրանցով առաջնորդվել եմ իմ ամբողջ կյանքի ընթացքում: –Չե՞ք կարծում, որ ՀՀԿ–ն Հակոբ Հակոբյանի ասածների համար պետք է ներողություն խնդրի ժողովրդից: -Ոչ, ուղղակի պետք է կուսակցությունը միջոցներ ձեռնարկի: Չգիտեմ՝ ինչ կարող է անել, բայց կուսակցությունը պետք է անպայման իր վերաբերմունքը ցույց տա՝ լինի կուսակցության խորհուրդ, Գործադիր մարմին։ Բա հո էդպես չի՞ լինի, որ կուսակցության պատասխանատու դեմքերից մեկը նման անպատասխանատու հայտարարություն է անում: –Բա ո՞նց ստացվեց, որ ինքը, լինելով 100 տարվա հանրապետական, նման անպատասխանատու հայտարարություն արեց: -Չեմ կարծում, որ Հակոբ Հակոբյանը 100 տարվա հանրապետական է: Մի հատ լավ ուսումնասիրեք նրա կենսագրությունը: Եվ հետո՝ ուզում է 100 տարվա լինի, դա իմ կարծիքն է, հարցնում եք՝ ասում եմ։ Ի՞նչ նշանակություն ունի, թե քանի տարվա կուսակցական է: Սա իմ վերաբերմունքն է ոչ միայն Հակոբ Հակոբյանի, այլեւ բոլորի, հատկապես էն մարդկանց նկատմամբ, որոնք չեն մտնում ժողովրդի ծանր վիճակի մեջ: Նույնը վերաբերում է Խոսրով Հարությունյանին, նա էլ հո հանրապետական չէ՞: Եվ չեմ էլ հասկանում՝ նա ի՞նչ կուսակցություն է ներկայացնում: Եվ նրանք, ովքեր էդպես հեշտությամբ ԱԺ պատգամավոր են դառնում, նույնքան հեշտությամբ վերաբերվում են բառերին, մտքերին: Հետեւաբար, երկուսն էլ պետք է պերսոնալ պատասխանատվություն կրեն: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 16 անգամ
Լրահոս
Թրամփը հայտարարել է Հորմուզի նեղուցում գործողությունների հնարավոր վերսկսման մասին Թրամփ. Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադարի ռեժիմը կարող է երկարաձգվել Այս Եռատոնը մեզ հիշեցնում է Շուշիի ազատագրման փառքը և մեր բանակի ծնունդը. Աշոտ Դանիելյան ԱՄՆ-ի հшրձակումը իրանական նավերի վրա միջազգային իրավունքի և հրադադարի կոպիտ խախտում է․ Բաղայի Արարատի մարզում «Nissan March»-ը բախվել է տան դարպասին, ապա քարե պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 479 տոննա դիզվառելիք Ժողովուրդը ուրացումն ու դավաճանությունը երբեք չի ներում, և այս դեպքում էլ բացառություն չի լինելու Առաջիկա օրերի եղանակը Այսօր, երբ բռնшզավթված և հայաթափված է Արցախը, պարտավոր ենք շարունակել հետամուտ լինել հայրենազրկված արցախահայության իրավունքների պաշտպանnւթյանը․ Գարեգին Բ Ռոբերտ Քոչարյանն ու թիմակիցները «Եռաբլուրում» են Փաշինյան, բա որ Արցախը մերը չի եղել, ինչո՞ւ 5000 լույսի կտոր տղաներին զոհեցիր․ Շարմազանով Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 6 կմ հյուսիս-արևելք․ ցնցման ուժգնությունը կազմել է 2 բալ Միջադեպ Գյումրիում՝ ադրբեջանցիներին հյուրընկալած «Գըվուգ Գաստրո Տան» հիմնադրի ու նրա որդու միջև Սյունիքը վատ ընդունեց Փաշինյանին, այսօր Կապանում հանրահավաք է նախատեսված. «Հրապարակ» Ախթալայի հանքի լարվածությունից հետո աշխատավարձերը բարձրացվել են, պայմանները՝ փոխվել. «Ժողովուրդ» Ղուլունցները խայտառակվել են շեֆի մոտ. «Հրապարակ» Փարամազյանն ու Առուշն իրենց «ընտրությունը» կատարել են․ «Հրապարակ» Ընտրություններն արդեն իսկ կեղծվել են․ «Հրապարակ» 43 տոկոս աղքատություն, որտեղ 620 հազար դոլարի համերգ կազմակերպվեց. «Ժողովուրդ» Ավտոմեքենան բախվել է պատին․ կա տուժած Տեղացած կարկուտի հետևանքով խոշոր ավտովթար է տեղի ունեցել «Ուժեղ Հայաստանի» հավաքի վայրից 3 անձ է տեղափոխվել ոստիկանություն ՃՏՊ Մարտունի-Գավառ ավտոճանապարհին․ կան տուժածներ Կառավարական ինքնաթիռը մեկնել է Սոֆիա՝ տեխսպասարկման․ «Հետք» Շղթայական ավտովթար․ մեքենաներից մեկը բախվել է հաստաբուն ծառի
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am