ՀՀ ՊՆ դիրքերից մեկից զինծառայողը հրազենային վիրավորումով տեղափոխվել է «Մուրացան» զինվորական հոսպիտալ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ օգոստոսի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունքի մարզում։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության Գեղարքունիքի ռազամական ոստիկանությունում օպերատիվ տեղեկություն են ստացել, որ ՀՀ ՊՆ զորամասերից մեկի դիրքերում կրակոց է հնչել և կա վիրավոր։ Տեղում պարզվել է, որ սատցված օպերատիվ տեղեկությունը հավաստի և վիրավորը տեղափոխվել է Երևանի «Մուրացան» զինվորական հոսպիտալ։Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության և ՀՀ Քննչական կոմիտեի Զինվորական քննչական քլխավոր վարչության կայազորի քննչական բաժնի քննիչները։Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով հիվանդանոց տեղափոխված զինվորը Արարատի մարզի բնակիչ է։Տեղի ունեցածը զենքի շահագործման կանոնների խախտում է, ինքնասպանության փորձ, թե սպանության փորձ՝ պարզվում է։