Թուրքիայի Հաթայ նահանգի Սամանդաղ շրջանի Բաթըայազ թաղամասում գտնվող ավելի քան մեկ դար առաջ կառուցված և այդպես էլ շինավարտին չհասած հայկական եկեղեցու շուրջ ծավալվող իրադարձությունները շարունակում են մնալ ուշադրության կենտրոնում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Տեղացիները կոչ են անում Թուրքիայի իշխանություններին շուտափույթ քայլեր ձեռնարկել Մուսա լեռան ստորոտին կառուցված եկեղեցու վերականգնման համար՝ այդպիսով դարձնելով այն նաև զբոսաշրջիկների համար գրավիչ վայր:
1918-ին սկսված շինարարությունը տարբեր պատճառներով երկու անգամ կիսատ է մնացել, նշվում է սակայն, որ անգամ այս վիճակում եկեղեցին իր հզոր ճարտարապետական լուծումներով տպավորում է այցելուներին։
Զուգահեռ նշվում է, որ այն արդեն դարձել է լուսանկարիչների և նորապսակների սիրելի վայրերից մեկը։
Մասնագետների կարծիքով՝ համապարփակ վերականգնման դեպքում եկեղեցին կարող է վերածվել Հաթայի զբոսաշրջության նոր կենտրոնի։ Տեղացիների համոզմամբ՝ այդ քայլը ոչ միայն կպահպանի տարածաշրջանի բազմաշերտ պատմամշակույթի արժեքավոր մասը, այլև տնտեսական նոր հնարավորություններ կտա։
Համայնքի կարծիքով՝ Բաթըայազի հայկական եկեղեցին պետք է պահպանվի որպես անցյալի համատեղ կյանքի խորհրդանիշ և փոխանցվի ապագա սերունդներին։
Օգոստոսի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։15-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Օգոստոսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Օգոստոսի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Օգոստոսի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Օգոստոսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը