Ռուբեն Հակոբյանին ճանաչում եմ վաղուց։ Նա հաստատակամ է անցել իր կյանքի ճանապարհը. եղել է ՀՀ Ազգային ժողովի 3 գումարումների պատգամավոր, ՀՀ գլխավոր հյուպատոս` Սանկտ Պետերբուրգում, հրաշալի քաղաքական մեկնաբան է, լրագրող։ Շուտով կլինի 70 տարեկան, բայց դեռ ավյունով լեցուն է, նույն երիտասարդ զինվորն է զինվորների մեջ, և զինակիցը այն բոլոր մարդկանց, ովքեր բարձր են պահում ազգի արժանապատվությունը։
Նա իսկական մտավորական է, գործիչ, որ մշտապես պայքարել և պայքարում է ազգուրաց, տգետ հայրենածախների դեմ, որովհետև արյամբ է զգում ազգայինը և մարդկայինը։ Եվ այսօր Ռուբեն Հակոբյանն անազատության մեջ է։ Եթե չլիներ մեր երկրում ստեղծված այս զավեշտալի իրավիճակը, ուղղակի կձևակերպեինք` <<Չարը, տգետը վախենում է ուժեղից, խելացիից...>>, սակայն հարցը շատ ավելի խորքային է և, ցավոք, հայրենակործան։ Ռուբեն Հակոբյանին կալանավորել են այն բանի համար, որ նա <<համարձակվել>> է քննադատել օրվա իշխանություններին և սահմանադրական կարգի տապալման հրապարակային կոչ է հնչեցրել։ Իսկ դատավորը ՔՊ֊ի հերթական խամաճիկն է` նիկոլի ակցիաներին <<թմբուկ խփող>> դավիթը։
Դատը կկայանա օգոստոսի 27֊ին, ես և մշակույթի բնագավառի իմ շատ և շատ ընկերներ սատար ենք կանգնելու Ռուբեն Հակոբյանին և այդ օրը գտնվելու ենք դատարանի դիմաց։ Ազատությո՜ւն Ռուբեն Հակոբյանին և բոլոր քաղբանտարկյալներին։
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հարոյանի ֆեյսբուքյան էջից
Օգոստոսի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։15-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Օգոստոսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Օգոստոսի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Օգոստոսի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Օգոստոսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը