Ալիևը, փաստացի, կրկնել է Փաշինյանի միտքը․ քաղաքագետ

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է․

«Ալիևը փաստացի կրկնել է Փաշինյանի միտքը

Ալիևի «հայ հասարակությունը հիվանդ է» արտահայտությունը պատահական չի հնչել։

Փաստացի, նա կրկնում է այն, ինչ արդեն երկար ժամանակ ներսից քարոզում է Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը հետևողականորեն պնդում է, թե հայ ժողովրդի «հայրենասիրական մոդելը» պարտադրված է եղել ԽՍՀՄ կողմից, իսկ Ղարաբաղյան շարժումը օտարների մանիպուլյացիայի հետևանք էէ։

Այս մոտեցմամբ համազգային շարժումը ներկայացվում է որպես պատմական «սխալ»։

Ալիևի հռետորաբանությունը դառնում է այս նարատիվի տրամաբանական շարունակությունը․ եթե Հայաստանի ղեկավարն ինքն է հայտարարում, որ ժողովուրդն ապականված է «կեղծ հայրենասիրությամբ», ապա թշնամուն մնում է միայն դա վերածել զենքի՝ միջազգային լսարանին համոզելու համար, թե հայերն «ինքնությամբ խեղված» ազգ են։

Արդյունքում Փաշինյանի ներսից հնչող թեզերն ու Ալիևի դրսից հնչեցրած վիրավորանքները նույն գծի մեջ են․ առաջինը քայքայում է ազգային ինքնագիտակցությունը ներսում, երկրորդը՝ ամրապնդում դրա կործանարար ընկալումը դրսում։

Ալիևի և Փաշինյանի մոտեցումները գործնականում միմյանց փոխլրացնում են․ մեկը դա օգտագործում է արտաքին քաղաքական ճնշման և նվաստացման համար, մյուսը՝ ներքին քաղաքական ինքնարդարացման ու անցյալից «հեռանալու» համար։

Արդյունքում հայ հասարակությունն օբյեկտիվորեն դառնում է թիրախ թե՛ արտաքին, թե՛ ներքին քննադատության՝ որպես «սխալ մտածող»։

Հետևաբար կարելի է ասել, որ Ալիևի հայտարարությունը ոչ միայն բխում է, այլ նաև ամրապնդվում է Փաշինյանի գնահատականներից։ Դա վտանգավոր է, քանի որ իշխանության ներսից ձևավորված նարատիվը դառնում է հակառակորդի համար գործիք»։

դիտվել է 148 անգամ
Լրահոս
TRIPP-ի հետեւանքները Վրաստանի համար Թուրքիայում պահանջում են վերականգնել հայկական կիսակառույց եկեղեցին Ալիևը հայտարարում է, որ հայ հասարակությունը «հիվանդ է», Նիկոլը խոսում է արդեն եկած խաղաղությունից. Նարեկ Գալստյան Թուրքիան հակամդեմպինգային միջոցներ է կիրառում Չինաստանից և ԵՄ-ից ներմուծվող ապրանքների դեմ Ադրբեջանի ՊՆ խորհրդականը բարձր զինվորական պաշտոն է ստացել Թուրքիայում Այս պատկերը գործող իշխանության դեմքն է Ռուբեն Հակոբյանը մշտապես պայքարել և պայքարում է ազգուրաց, տգետ հայրենածախների դեմ 40-ամյա վարորդը բախվել է 520 երթուղին սպասարկող «ГАЗель»-ին․ վիրավորներ կան Ալիևը, փաստացի, կրկնել է Փաշինյանի միտքը․ քաղաքագետ Իսրայելի ազգային անվտանգության նախարարը Վրաստանում է Կփորձեմ Ռոնալդուի հետ փոխանակվել մարզաշապիկներով․ Սպերցյան Հայտնաբերվել է լաբորատորիա, ապօրինի շրջանառությունից հանվել 6 կիլոգրամից ավելի մարիխուանա Հավատում եք, չէ՞, որ էդ նորոգման աշխատանքները մինչև Ապրիլի 24 չեն ավարտի, որ Էրդողանին նվեր անեն Բաքվում տեղի է ունեցել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և այլ հայերի հերթական «դատավարությունը» Դաշտավանում մեքենաներ են բախվել, վիրավորներ կան Ջրվեժի արտադրամասում այրվել է շինանյութ, շինանյութի հումք և սպունգ. մանրամասներ Սա ուղղակի ցուցիչ է առ այն, որ թուրք-ադրբեջանական դաշինքը ցանկանում է Հայաստանին դուրս թողնել նույնիսկ թուրքական «Միջին միջանցքի» ծրագրից Իլհամ, դու մեծ առաջնորդ ես․ Թրամփն Ալիևին մակագրությամբ լուսանկար է ուղարկել Ադրբեջանում շարունակվում են անտառային հրդեհները Կարող եք ցմահ բանտարկություն տալ ինձ, վախեցող չկա. Միքայել սրբազանը` դատավորին Հայաստանից Ռուսաստան ենթակարանտինային ապրանքներով 21 բեռնատար է վերադարձվել. Россельхознадзор Ո՞րն է ՔՊ-ի մոտ դեսպան աշխատելու գինը. Արսեն Ջուլֆալակյան Հենց հիմա Միքայել Սրբազանի գործով դատավոր Արմինե Մելիքսեթյանը «հուղարկшվորում է» խուզարկության իրավական երաշխիքների ողջ համակարգը․ Ռուբեն Մելիքյան Ռյազանում զոհերի թիվը հասել է 28-ի Չինական BYD ավտոարտադրողը գործարան կհիմնի Թուրքիայում
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։15-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Օգոստոսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Օգոստոսի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am