Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը խոսել է Աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի Հայաստանի և Պորտուգալիայի միջև կայանալիք խաղի ժամանակ Կրիշտիանու Ռոնալդուի հետ սպասվելիք հանդիպման մասին։
«Իհարկե, անհամբեր սպասում եմ Կրիշտիանու Ռոնալդուի հետ հանդիպմանը։ Ինձ դուր չեն գալիս Մեսսիի և Ռոնալդուի միջև համեմատությունները։ Կարծում եմ՝ նրանք երկու խաղացողներ են, որոնց չի կարելի համեմատել։ Ինձ համար նրանք երկու անիրական ֆուտբոլիստներ են, գուցե 30 տարի նրանց նմանները չեն լինի։ Ես կփորձեմ Ռոնալդուի հետ մարզաշապիկներով փոխանակվել»,- ասել է Սպերցյանը Чемпионат-ի հետ զրույցում։
Հայաստան – Պորտուգալիա հանդիպումը կկայանա սեպտեմբերի 6-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, ժամը 20:00-ին։
Օգոստոսի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։15-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Օգոստոսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Օգոստոսի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Օգոստոսի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Օգոստոսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը