Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ մայրաքաղաքի Բուռնազյան փողոցի մի բնակիչ տանն ապօրինի պահում, պատրաստում և իրացնում է թմրամիջոց: Տեղեկությունը ստուգվեց ու հաստատվեց, և օգոստոսի 20-ին` ժամը 19.30-ին, իր բնակության վայրի մոտ 63-ամյա տղամարդը ձերբակալվեց ու տեղափոխվեց վարչություն:
Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ հայտնաբերվեցին լուսային հատուկ սարքավորումներ, օդափոխության համակարգեր, օդի ջերմաստիճանի կարգավորիչներ ու ցուցիչներ, էլեկտրական կշեռքներ, զիպ փականով տոպրակներ, նաև` կանեփի բույսեր ու մարիխուանայի նմանվող ընդհանուր վեց կիլոգրամ 320 գրամ զանգված: Բացահայտման արդյունքում ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է շուրջ 127 միլիոն դրամի թմրանյութ:
Տղամարդը կալանավորվել է, նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:
Օգոստոսի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։15-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Օգոստոսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Օգոստոսի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Օգոստոսի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Օգոստոսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը