Կարող եք ցմահ բանտարկություն տալ ինձ, վախեցող չկա. Միքայել սրբազանը` դատավորին

Միքայել սրբազանի գործը նախագահող դատավոր Արմինե Մելիքսեթյանը մերժեց պաշտպանական կողմի միջնորդությունը սրբազանի օրագիրը գործով անթույլատրելի ապացույց ճանաչելու մասով։ Դատարանի կարծիքով՝ պաշտպանական կողմի փաստարկները բավարար չէին ապացուցելու, որ վարույթն իրականացնող մարմինն իմացել է, որ փաստաբանը ցանկացել է մասնակցել խուզարկությանը, և որ խոչընդոտվել է փաստաբանների մասնակցությունը խուզարկությանը։

«Դատարանը հարկ է համարում արձանագրել, որ ապացույց ձեռք բերող քննչական գործողությունն իրականացնողը քննիչն է, որի անձը պարզ է։ Հետևաբար, տեսագրություն կատարողի առումով այսօր դատարանը չի կարող արձանագրել, որ առկա է ոչ պատշաճ սուբյեկտի կողմից ձեռք բերված ապացույց»,-ասաց դատավոր Արմինե Մելիքսեթյանը։

Սրբազանի պաշտպանական թիմի կարծիքով՝ ապացույցը ձեռք է բերվել օրենքով սահմանված կարգի խախտմամբ կատարված խուզարկությամբ։

Միջնորդության մեջ փաստաբանները մատնանշել էին, որ սրբազանի կեցավայրում խուզարկությունն իրականացվել է առանց պաշտպանների մասնակցության, իսկ տեսանկարահանումն իրականացվել է անհայտ՝ ոչ պատշաճ սուբյեկտի կողմից։

«Խորը ցավով եմ ասում` այնքան բացահայտ ու ակնհայտ եք... Դատարանի այն ձևակերպումները, որոնք համահունչ են մեղադրանքի կողմի հետ, թույլ է տալիս համոզվելու, որ դատարանն արդեն վերջնական որոշում կայացրել է»,-ասաց Միքայել սրբազանի պաշտպաններից Երեմ Սարգսյանը։

Դատարանի որոշմանն արձագանքեց նաև Միքայել սրբազանը՝ ասելով, որ այն, ինչ տեղի է ունենում, նույնիսկ ծիծաղելի չէ։

«Ավելի խիստ գնահատականներ էլ կարող եք տալ։ Կարող եք ցմահ բանտարկություն էլ տալ ինձ։ Վախեցող չկա»,-ասաց սրբազանը։

Դատարանը Միքայել սրբազանին հորդորեց գնահատական չտալ և նկատողություն հայտարարեց։

Իշխանությունը զավթելու հրապարակային կոչ անելու մեջ մեղադրվող Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով հիմնական դատալսումները մոտեցան ավարտին։ Նախագահող դատավորը ժամանակ կտրամադրի եզրափակիչ ելույթներով հանդես գալու համար։

Աղբյուրը՝ arm.sputniknews.ru

դիտվել է 182 անգամ
Լրահոս
TRIPP-ի հետեւանքները Վրաստանի համար Թուրքիայում պահանջում են վերականգնել հայկական կիսակառույց եկեղեցին Ալիևը հայտարարում է, որ հայ հասարակությունը «հիվանդ է», Նիկոլը խոսում է արդեն եկած խաղաղությունից. Նարեկ Գալստյան Թուրքիան հակամդեմպինգային միջոցներ է կիրառում Չինաստանից և ԵՄ-ից ներմուծվող ապրանքների դեմ Ադրբեջանի ՊՆ խորհրդականը բարձր զինվորական պաշտոն է ստացել Թուրքիայում Այս պատկերը գործող իշխանության դեմքն է Ռուբեն Հակոբյանը մշտապես պայքարել և պայքարում է ազգուրաց, տգետ հայրենածախների դեմ 40-ամյա վարորդը բախվել է 520 երթուղին սպասարկող «ГАЗель»-ին․ վիրավորներ կան Ալիևը, փաստացի, կրկնել է Փաշինյանի միտքը․ քաղաքագետ Իսրայելի ազգային անվտանգության նախարարը Վրաստանում է Կփորձեմ Ռոնալդուի հետ փոխանակվել մարզաշապիկներով․ Սպերցյան Հայտնաբերվել է լաբորատորիա, ապօրինի շրջանառությունից հանվել 6 կիլոգրամից ավելի մարիխուանա Հավատում եք, չէ՞, որ էդ նորոգման աշխատանքները մինչև Ապրիլի 24 չեն ավարտի, որ Էրդողանին նվեր անեն Բաքվում տեղի է ունեցել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և այլ հայերի հերթական «դատավարությունը» Դաշտավանում մեքենաներ են բախվել, վիրավորներ կան Ջրվեժի արտադրամասում այրվել է շինանյութ, շինանյութի հումք և սպունգ. մանրամասներ Սա ուղղակի ցուցիչ է առ այն, որ թուրք-ադրբեջանական դաշինքը ցանկանում է Հայաստանին դուրս թողնել նույնիսկ թուրքական «Միջին միջանցքի» ծրագրից Իլհամ, դու մեծ առաջնորդ ես․ Թրամփն Ալիևին մակագրությամբ լուսանկար է ուղարկել Ադրբեջանում շարունակվում են անտառային հրդեհները Կարող եք ցմահ բանտարկություն տալ ինձ, վախեցող չկա. Միքայել սրբազանը` դատավորին Հայաստանից Ռուսաստան ենթակարանտինային ապրանքներով 21 բեռնատար է վերադարձվել. Россельхознадзор Ո՞րն է ՔՊ-ի մոտ դեսպան աշխատելու գինը. Արսեն Ջուլֆալակյան Հենց հիմա Միքայել Սրբազանի գործով դատավոր Արմինե Մելիքսեթյանը «հուղարկшվորում է» խուզարկության իրավական երաշխիքների ողջ համակարգը․ Ռուբեն Մելիքյան Ռյազանում զոհերի թիվը հասել է 28-ի Չինական BYD ավտոարտադրողը գործարան կհիմնի Թուրքիայում
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։15-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Օգոստոսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Օգոստոսի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am