«Լոռի» Հ/Ը գլխավոր խմբագրի ներկայացուցիչների բողոքը բավարարվեց

Այսօր՝ 2017 թ. դեկտեմբերի 11-ին, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց «Լոռի» Հ/Ը գլխավոր խմբագիր Նարինե Ավետիսյանի ներկայացուցիչների բողոքը: Դատարան ներկայացված բողոքով նրանք պահանջել էին պարտավորեցնել վարույթն իրականացնող մարմնին տրամադրել հարուցված քրեական գործի շրջանակում նշանակված դատահետաքաբանական փորձաքննության եզրակացության պատճենը, որը վարույթն իրականացնող մարմինը հրաժարվել էր տրամադրել՝ յուրովի մեկնաբանելով ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի դրույթները: Դրանով տուժող կողմը զրկվել էր եզրակացությունը մանրակրկիտ ուսումնասիրելու ու համապատասխան միջնորդություններ ներկայացնելու հնարավորությունից և հայտնվել էր անհավասար պայմաններում: Հիշեցնենք՝ քրեական գործ էր հարուցվել այն բանից հետո, երբ Վանաձոր քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցու հարակից կամրջի վրա բռնության գործադրմամբ խոչընդոտվել էր Նարինե Ավետիսյանի լրագրողական, մասնագիտական գործունեությունը՝ հորդառատ անձրևի տակ իրականացվող ասֆալտապատման աշխատանքները տեսանկարահանելիս: Դեպքը տեղի է ունեցել 2017 թ. սեպտեմբերի 28-ին: Նույն օրը հարուցված քրեական գործի շրջանակում ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցն ու Կազմակերպության փաստաբան Սյուզաննա Սողոմոնյանը ճանաչվել են տուժող Նարինե Ավետիսյանի ներկայացուցիչներ: Այսօր դատարանը տուժողի ներկայացուցիչներ Ա. Սաքունցի և Ս. Սողոմոնյանի բողոքը ճանաչեց հիմնավոր և պարտավորեցրեց վարույթն իրականացնող քննիչ Տ. Թադևոսյանին եզրակացության պատճենը տրամադրել տուժող կողմին: Ավելին՝ ԱՅՍՏԵՂ

դիտվել է 9 անգամ
Լրահոս
Թրամփը հայտարարել է Հորմուզի նեղուցում գործողությունների հնարավոր վերսկսման մասին Թրամփ. Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադարի ռեժիմը կարող է երկարաձգվել Այս Եռատոնը մեզ հիշեցնում է Շուշիի ազատագրման փառքը և մեր բանակի ծնունդը. Աշոտ Դանիելյան ԱՄՆ-ի հшրձակումը իրանական նավերի վրա միջազգային իրավունքի և հրադադարի կոպիտ խախտում է․ Բաղայի Արարատի մարզում «Nissan March»-ը բախվել է տան դարպասին, ապա քարե պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 479 տոննա դիզվառելիք Ժողովուրդը ուրացումն ու դավաճանությունը երբեք չի ներում, և այս դեպքում էլ բացառություն չի լինելու Առաջիկա օրերի եղանակը Այսօր, երբ բռնшզավթված և հայաթափված է Արցախը, պարտավոր ենք շարունակել հետամուտ լինել հայրենազրկված արցախահայության իրավունքների պաշտպանnւթյանը․ Գարեգին Բ Ռոբերտ Քոչարյանն ու թիմակիցները «Եռաբլուրում» են Փաշինյան, բա որ Արցախը մերը չի եղել, ինչո՞ւ 5000 լույսի կտոր տղաներին զոհեցիր․ Շարմազանով Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 6 կմ հյուսիս-արևելք․ ցնցման ուժգնությունը կազմել է 2 բալ Միջադեպ Գյումրիում՝ ադրբեջանցիներին հյուրընկալած «Գըվուգ Գաստրո Տան» հիմնադրի ու նրա որդու միջև Սյունիքը վատ ընդունեց Փաշինյանին, այսօր Կապանում հանրահավաք է նախատեսված. «Հրապարակ» Ախթալայի հանքի լարվածությունից հետո աշխատավարձերը բարձրացվել են, պայմանները՝ փոխվել. «Ժողովուրդ» Ղուլունցները խայտառակվել են շեֆի մոտ. «Հրապարակ» Փարամազյանն ու Առուշն իրենց «ընտրությունը» կատարել են․ «Հրապարակ» Ընտրություններն արդեն իսկ կեղծվել են․ «Հրապարակ» 43 տոկոս աղքատություն, որտեղ 620 հազար դոլարի համերգ կազմակերպվեց. «Ժողովուրդ» Ավտոմեքենան բախվել է պատին․ կա տուժած Տեղացած կարկուտի հետևանքով խոշոր ավտովթար է տեղի ունեցել «Ուժեղ Հայաստանի» հավաքի վայրից 3 անձ է տեղափոխվել ոստիկանություն ՃՏՊ Մարտունի-Գավառ ավտոճանապարհին․ կան տուժածներ Կառավարական ինքնաթիռը մեկնել է Սոֆիա՝ տեխսպասարկման․ «Հետք» Շղթայական ավտովթար․ մեքենաներից մեկը բախվել է հաստաբուն ծառի
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am