Բժշկուհին՝ պապիլոմային վիրուսի դեմ պատվաստանյութի մասին

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ մեկնարկել է մարդու պապիլոմային վիրուսի դեմ պատվաստումների գործընթացը: Բայց մեր այցելած երկու մանկական պոլիկլինիկաներում էլ պարզ դարձավ, որ ոչ ոք դեռեւս չի ներկայացել պատվաստում ստանալու: Մեկում շահառուներին հրավիրել էին եւ սպասում էին, մյուսում դեռ չէին էլ հրավիրել: Երեւանի N2 բուժմիավորման N1 մանկական պոլիկլինիկայի մանկաբույժ Աննա Սիմոնյանն ասաց, որ դեռեւս որեւէ երեխայի չեն հրավիրել պատվաստում ստանալու, որովհետեւ չնայած առողջապահության ոլորտի պատասխանատուները հայտարարել են, որ գործընթացը մեկնարկելու է դեկտեմբերի 11-ին, բայց համապատասխան հրաման իրենք չեն ստացել: «Մեզ ոչ մեկը ոչ մի պաշտոնական հրաման չի տվել: Ամեն դեպքում այսօրվա՝ դեկտեմբերի 11-ի վերաբերյալ ոչ մի կոնկրետ բան դեռ չկա: Մեր պոլիկլինիկայում ոչ մի մանկաբույժ երեխա չի կանչել»,- ասաց բժշկուհին: Պատվաստանյութը, սակայն այստեղ արդեն ստացել են: Նաեւ պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստումների վերաբերյալ զրույցներ են ունեցել ծնողների հետ: «Խոսել ենք, զրուցել ենք: Անընդհատ ենք խոսում: Այնպես չէ, որ բոլորը միանշանակ գոհ են պատվաստումից, ինչպես բոլոր նորարարություններից՝ սկզբում: Բայց երբ որ հրաման լինի, սկսենք նորից խոսել, արդեն կտեսնենք»,- նշեց նա: Իսկ հարցը, թե բժշկուհին ինքը պատվաստման կողմնակի՞ց է, միանշանակ պատասխան չստացավ: -Միանշանակ ձեզ չեմ կարող ասել: Ժամանակին ես իմ աղջկան ուզում էի տանել մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստելու, երբ այդ պատվաստումը դեռ ընդգրկված չէր պատվաստումների ազգային օրացույցում ու վճարովի էր: Ուղղակի ինչ-ինչ պատճառներով չստացվեց: Իրեն չկարողացա համոզել: -Իսկ հիմա դուք կասկածներ ունեք եւ լրիվ վստահ չե՞ք, որ պատվաստումը ճիշտ է: – Չեմ կարող որեւէ հաստատ բան ասել ձեզ: Տասը տարին մի քիչ… Բայց իրոք դա պաշտպանում է այնպիսի հիվանդությունից, որ Աստված չանի, առաջանա: Դաժան հիվանդություն է քաղցկեղը: Միայն անունը բավականին դաժան է: -Այսինքն՝ քաղցկեղից պաշտպանում է, բայց ուրիշ վտանգներն էլ չեք բացառո՞ւմ: -Ցանկացած պատվաստում իր վտանգները, իր բարդություններն ունի: Այդ որ ասվում է անպտղություն է առաջացնում, ես դրան չեմ հավատում եւ չեմ վստահում նման խոսակցություններին: –Ուղղակի, ինչքան հասկացա՝ այնքան էլ վստահ չեք, որ ճիշտ է երեխաներին պատվաստելը: -Պատվաստելը ճիշտ է, բայց քանի որ պատվաստանյութի ժամկետը տասը տարին է, դա է ինձ մի քիչ… Թե չէ այո, ճիշտ է: Նորից եմ կրկնում, բոլոր պատվաստումներն ունեն թույլատրելի տոկոսային բարդություններ: Մանկաբույժ Աննա Սիմոնյանը, երբ խոսում է պատվաստանյութի տասը տարվա ժամկետի մասին, նկատի ունի դրա գոյությունից մինչեւ օրս անցած ժամանակը, որը նրա կարծիքով, փաստորեն քիչ է՝ պատվաստանյութի առավելություններն ու թերություններն ամբողջովին բացահայտված լինելու համար: «Արաբկիր» մանկական պոլիկլինիկայում նույնպես մեր այցելության պահին որեւէ մեկը չէր եկել պապիլոմավիրուսի դեմ պատվաստվելու: Մանկական բաժնի վարիչ Կարինե Հովսեփյանը վստահ էր, որ անպայման գալու են, եւ պատվաստվողները մեծամասնություն են կազմելու: «Պատվաստվելու են 2004 թվականի հուլիսի մեկից մինչեւ դեկտեմբերի 31-ը ծնված աղջիկները: Մենք նախօրոք արդեն պատրաստել ենք մեր ցուցակները՝ ովքեր են մտնում այդ տարիքային խմբի մեջ: Դրանք տրված են տեղամասային մանկաբույժներին, բուժքույրերին: Նրանք արդեն հայտնել են ծնողներին, եւ հույս ունեմ, որ մենք այսօր արդեն կունենանք հաճախում: Այս պահին մեր պոլիկլինիկայում ունենք 120 երեխա, որոնց 13 տարին լրացած է եւ ենթակա են պատվաստման»,- ասաց Կարինե Հովսեփյանը: Երբ պոլիկլինիկայի բուժաշխատողները զանգահարել են նշված տարիքի աղջիկների ծնողներին՝ երեխաներին հրավիրելու պապիլոմավիրուսի դեմ պատվաստվելու, ստացել են թե՛ դրական եւ թե՛ բացասական արձագանքներ: «Կա ե՛ւ դրականը, ե՛ւ կա բացասականը: Իհարկե, մեր տարածքում դրականը ավելի շատ է, որովհետեւ մեծ աշխատանք կատարվել է, մեր ժողովուրդը բավականին գիտակից է, եւ համոզված եմ, որ մեզ մոտ մենք կունենանք պատվաստումների մեծ ընդգրկվածություն»,- կարծիք հայտնեց մանկական բաժնի վարիչը: Նա, ի դեպ, առանց վարանելու հայտարարեց, որ երեխային պապիլոմավիրուսի դեմ պատվաստելը ճիշտ ընտրություն է եւ չպետք է բաց թողնել պետության ընձեռած այդ կարեւոր հնարավորությունը: Պատվաստվելու հրավիրված, բայց դեռ վարանող ծնողներն, ըստ նրա, կարող են իրենց աղջիկներին պոլիկլինիկա տանել նաեւ հունվար-փետրվար ամիսներին»: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 61 անգամ
Լրահոս
Թրամփը հայտարարել է Հորմուզի նեղուցում գործողությունների հնարավոր վերսկսման մասին Թրամփ. Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադարի ռեժիմը կարող է երկարաձգվել Այս Եռատոնը մեզ հիշեցնում է Շուշիի ազատագրման փառքը և մեր բանակի ծնունդը. Աշոտ Դանիելյան ԱՄՆ-ի հшրձակումը իրանական նավերի վրա միջազգային իրավունքի և հրադադարի կոպիտ խախտում է․ Բաղայի Արարատի մարզում «Nissan March»-ը բախվել է տան դարպասին, ապա քարե պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 479 տոննա դիզվառելիք Ժողովուրդը ուրացումն ու դավաճանությունը երբեք չի ներում, և այս դեպքում էլ բացառություն չի լինելու Առաջիկա օրերի եղանակը Այսօր, երբ բռնшզավթված և հայաթափված է Արցախը, պարտավոր ենք շարունակել հետամուտ լինել հայրենազրկված արցախահայության իրավունքների պաշտպանnւթյանը․ Գարեգին Բ Ռոբերտ Քոչարյանն ու թիմակիցները «Եռաբլուրում» են Փաշինյան, բա որ Արցախը մերը չի եղել, ինչո՞ւ 5000 լույսի կտոր տղաներին զոհեցիր․ Շարմազանով Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 6 կմ հյուսիս-արևելք․ ցնցման ուժգնությունը կազմել է 2 բալ Միջադեպ Գյումրիում՝ ադրբեջանցիներին հյուրընկալած «Գըվուգ Գաստրո Տան» հիմնադրի ու նրա որդու միջև Սյունիքը վատ ընդունեց Փաշինյանին, այսօր Կապանում հանրահավաք է նախատեսված. «Հրապարակ» Ախթալայի հանքի լարվածությունից հետո աշխատավարձերը բարձրացվել են, պայմանները՝ փոխվել. «Ժողովուրդ» Ղուլունցները խայտառակվել են շեֆի մոտ. «Հրապարակ» Փարամազյանն ու Առուշն իրենց «ընտրությունը» կատարել են․ «Հրապարակ» Ընտրություններն արդեն իսկ կեղծվել են․ «Հրապարակ» 43 տոկոս աղքատություն, որտեղ 620 հազար դոլարի համերգ կազմակերպվեց. «Ժողովուրդ» Ավտոմեքենան բախվել է պատին․ կա տուժած Տեղացած կարկուտի հետևանքով խոշոր ավտովթար է տեղի ունեցել «Ուժեղ Հայաստանի» հավաքի վայրից 3 անձ է տեղափոխվել ոստիկանություն ՃՏՊ Մարտունի-Գավառ ավտոճանապարհին․ կան տուժածներ Կառավարական ինքնաթիռը մեկնել է Սոֆիա՝ տեխսպասարկման․ «Հետք» Շղթայական ավտովթար․ մեքենաներից մեկը բախվել է հաստաբուն ծառի
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am