Կասկածելի լռություն. ակնարկներն ուղղված են Սերժ Սարգսյանին

«Ժամանակ» թերթը գրում է. «Երբ «Նորք-Մարաշի» զինված խմբի գործով դատական նախավերջին նիստի ժամանակ հրապարակվեց Արթուր Վարդանյանի եւ Վահան Շիրխանյանի զրույցի գաղտնալսման տեքստը, տրամաբանական էր ենթադրել, որ դրան արձագանքելու է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, որովհետեւ եթե հավատանք Շիրխանյանի ասածներին, ապա Օհանյանն առնվազն տեղյակ է եղել զինված խմբի գործունեության մասին ու նույնիսկ որոշակի աջակցություն է խոստացել նրան, այլ խոսքով՝ մասնակից է եղել Սերժ Սարգսյանի դեմ նախապատրաստվող խռովությանը: Սակայն Սեյրան Օհանյանը լռում է, ու ինչպես ժամանակին Շիրխանյանն է զինված խմբի ղեկավարին փոխանցել Սեյրան Օհանյանի աջակցության խոստումը, այնպես էլ հիմա Ազատ Արշակյանն է մեզ տված հարցազրույցում փոխանցել գեներալի կարծիքը: «Սեյրան Օհանյանը միայն ասաց՝ «տես, ուր են հասել, բայց այդքան ցածր կարելի՞ է իջնել»,- ասել է Արշակյանը: Իհարկե, մի փոքր անհասկանալի է, թե ում «ցածր իջնելու» մասին է խոսում Սեյրան Օհանյանը, որովհետեւ «խռովության» մասնակից նրան «դարձրել» են ոչ իշխանությունները, այլ Վահան Շիրխանյանն ու Արթուր Վարդանյանը: Իշխանությունները, հակառակը, «մեծահոգություն» են ցուցաբերել եւ Օհանյանին չեն «հիշել» ոչ նախաքննության եւ ոչ էլ դատավարության ժամանակ: Կասկածից վեր է, որ այս թեմայով Սեյրան Օհանյանն ասելիք ունի, սակայն լռում է որոշակի հանգամանքներից ելնելով: Պարզ է, որ այս ձայնագրության մասին Սերժ Սարգսյանն իմացել է վաղուց, երբ Օհանյանը դեռ նախարար էր, եւ անկասկած նրանից փորձել է պարզել, թե ինչու վերջինս իրեն «տանել չի կարողանում»: Ըստ ամենայնի՝ Սարգսյանն ու Օհանյանն իրար հասկացել են ու պայմանավորվել են թեմային ընթացք չտալ երկուստեք: Չի բացառվում, որ Սեյրան Օհանյանի թիկունքում կանգնած ռուսական շրջանակներն են «ջրել» թեման: Հենց դրա համար էլ Սեյրան Օհանյանն առայժմ լռում է, սակայն ունի մտավախություններ, որ Սերժ Սարգսյանը կարող է պայմանավորվածություններ խախտել, ինչի հետեւանքով ինքը կարող է իրավական խնդիրներ ունենալ, ու դրա համար էլ երրորդ մարդու միջոցով ակնարկում է ոմանց «ցածր իջնելու» մասին: Սեյրան Օհանյանը փառահեղ կենսագրություն ունեցող զինվորական է, Արցախի հերոս, սակայն որպես հրապարակային գործիչ այդպես էլ չի կարողանում հաղթահարել ստվերում մնալու բարդույթը: ՊՆ-ում նա Սերժ Սարգսյանի, անգամ Գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի ստվերում էր, ՕՐՕ-ում՝ Սամվել Բաբայանի ու Ռոբերտ Քոչարյանի: Սեյրան Օհանյանը սուբյեկտության խնդիր ունի. նրան հրահանգված է չխոսել, ու նա լռում է, եւ, ըստ ամենայնի, հասարակությունն այդպես էլ անտեղյակ կմնա զինված խմբի գործունեությանը նրա ունեցած-չունեցած առնչության մասին»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 2 անգամ
Լրահոս
Փարամազյանն ու Առուշն իրենց «ընտրությունը» կատարել են․ «Հրապարակ» Ընտրություններն արդեն իսկ կեղծվել են․ «Հրապարակ» 43 տոկոս աղքատություն, որտեղ 620 հազար դոլարի համերգ կազմակերպվեց. «Ժողովուրդ» Ավտոմեքենան բախվել է պատին․ կա տուժած Տեղացած կարկուտի հետևանքով խոշոր ավտովթար է տեղի ունեցել «Ուժեղ Հայաստանի» հավաքի վայրից 3 անձ է տեղափոխվել ոստիկանություն ՃՏՊ Մարտունի-Գավառ ավտոճանապարհին․ կան տուժածներ Կառավարական ինքնաթիռը մեկնել է Սոֆիա՝ տեխսպասարկման․ «Հետք» Շղթայական ավտովթար․ մեքենաներից մեկը բախվել է հաստաբուն ծառի 34 տարի առաջ ժամերի ընթացքում ազատագրվեց հայոց հինավուրց անառիկ բերդաքաղաքը՝ Շուշին Իրանի զինվորականները հաղորդել են նավթատար լցանավի կալանման մասին Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին գումար առաջարկած երիտասարդը ձերբակալվել է Ասադովի շուրջ օղակը սեղմվում է․ Ադրբեջանի վարչապետը սկանդալի կենտրոնում Երևանում բախվել են «Volkwagen ID4»-ը և «BMW»-ն․ վերջինը հայտնվել է մայթին, բախվել լուսացույցին Քրիստոնեությունը հաղթանակած խաղաղության և հաշտության պայմանագիրն է, որը Աստված նվաճել է մարդու համար Ադրբեջանից Հայաստան կուղարկվի դիզելային վառելիքով լի ութ երկաթուղային վագոն Այլ բացատրություն չունեմ, քան համակարգային բառդակը․ Մելիքյան Վեդիում մանկապղծության ենթարկված քույրերի հորեղբայրը ձերբակալվել է ոստիկանների հետ միջադեպի համար Ընտրությունների մասնակից 19 քաղաքական ուժերը բացել են նախընտրական հիմնադրամներ Ձեզ ո՞վ է ասել, որ Ռուսաստանը սպասելու է․․․ դե կտեսնե՛ք՝ ինչ կանեն, եթե․․․ Սուրեն Սուրենյանց (video) Նիկոլի ընտրողներին հարցրե՛ք՝ ո՞վ է պահել ու պահելու Հայաստանը, հենց Թուրքիան հարձակվի․ Հարությունյան (video) Իմ էս ծերացած խելքով ես Փաշինյանին չեմ ընտրի․ Հարցում (video) Ալե՛ն, նայիր խոշտանգված Վիգենի դեմքին ու հիշի՛՝ ինչ էիր ասում․ Հայկ Նահապետյան (video) Ամեն անգամ, երբ սեղանին դրված է լինում դիվանագիտական լուծումը, ԱՄՆ-ը ընտրում է անխոհեմ ռшզմական արկածախնդրnւթյունը. Արաղչի Լսե՛ք թուրք վերլուծաբանին․ 500 միլիարդ են շահելու Մեղրու ճանապարհից, մենք՝ 0․ Խոսրով Հարությունյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am