Աժ-ում մի խումբ պատգամավորների հարցով էթիկայի հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտություն կա․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Օրերս հայտնի դարձավ, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը երկու հայտնի դրվագով վարքագծի կանոնների խախտում է արձանագրել Նիկոլ Փաշինյանի խոսքում, որի համար Փաշինյանն օգոստոսի 17-ին ֆեյսբուքյան գրառմամբ ներողություն խնդրեց անպարկեշտ արտահայտությունների համար՝ հայտնի գրառման մեջ «դոմփել» բառը գործածելու եւ մայիսի 7-ին Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպի ժամանակ Սեյրան Օհանյանի հասցեին վիրավորական «համբալ» բառի համար։ Տպավորություն էր, որ Հանձնաժողովն ինքնուրույնություն եւ կամք է դրսեւորել՝ արձագանքելու պետության ղեկավարի անվայելուչ պահվածքին, սակայն տեղեկացանք, որ Հանձնաժողովը խնդիր է տեսնում նաեւ պատգամավորների պահվածքում եւ դիմում է հասցեագրել Ազգային ժողովի նախագահին՝ առաջարկելով էթիկայի հանձնաժողով ձեւավորել եւ քննել պատգամավորների վարքը։ Հիշեցնենք, որ մայիսի 7-ի միջադեպի ժամանակ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն վիրավորել, այլեւ սպառնացել էր «Հայաստան» խմբակցության պատգամավորներին՝ «ԱԱԾ-ի պադվալը լցնել», Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Փաշինյանի այս սպառնալից արտահայտությունը որակել է թեեւ սադրիչ, սակայն եզրահանգել է, որ չի անցել քաղաքական բանավեճի թույլատրելի սահմանները եւ ուղիղ սպառնալիք չի պարունակել։ Փոխարենը՝ միջադեպի ընթացքում Սեյրան Օհանյանի հասցեին հնչեցրած՝ «Արա, մի հատ վեր ընգի տեղդ, արա, է, համբալի մեկը» արտահայտությունը գնահատվել է որպես վարքագծի կանոնի խախտում։ Ըստ ԿԿՀ-ի՝ «համբալ» բառի կիրառումը որեւէ իմաստային արժեք չի ունեցել, բացի վիրավորելուց, կապված չի եղել քաղաքական բանավեճի թեմայի հետ եւ եղել է անձնական բնույթի վիրավորանք, որով հատել է իրավաչափության սահմանները։ Մեզ ասացին, որ ԱԺ-ին հասցեագրված դիմումը, սակայն, անհասցե է, չի նշվել, թե որ պատգամավորներն են էթիկայի խախտում թույլ տվել եւ մասնավորապես՝ որ արտահայտությամբ։ Իսկ «ԱԺ կանոնակարգ» օրենքը նախատեսում է էթիկայի հանձնաժողովի ձեւավորում բացառապես անվանական դիմումների դեպքում, որում փաստարկված է լինում նաեւ կատարված «խախտումը»։ Նկատենք, որ այդ օրվա միջադեպին ներգրավված էին գրեթե բոլոր պատգամավորները՝ թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր, հետեւաբար, հանձնաժողով ձեւավորելու դեպքում պետք է քննվի բոլորի հարցը։

դիտվել է 208 անգամ
Լրահոս
Հերթական ճանաչումը Միլանում. Մխիթարյանը կպայքարի Ինտերի լավագույնի կոչման համար Իմ կոշտ ռեպլիկը հասցեագրված է բացառապես ՔՊ-ին․ Սուրենյանց Հերթական սուտ խոստումը. Արթուր Խաչատրյանը` Փաշինյանի` երկաթուղու նոր ճյուղ կառուցելու մասին Նաիրի Հոխիկյան. «Իմ տան վրա հարձակում է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից» Ընտրություններին ընդառաջ թարմ թխած ընտրակաշառք ենք ստացել. Ավետիք Քերոբյան Տյումե՞ն, Կիլիկիա՞, list.am՞ թե ՀՀ, հունիսի 7-ին ընտրություն ենք կատարելու այս չորս սցենարների մեջ Հայրապետիս հորդորն է ամենքիդ՝ անխտիր առաջիկա կիրակի մասնակցել ընտրություններին․ Կաթողիկոս Հայաստանում կարող է բարդ իրավիճակ ստեղծվել գազի հետ կապված․ Օվերչուկ «Թշնամուն հանձնվելու» փոխարեն ՀՀ-ն պարտավոր է առաջնահերթ զարգացնել իր ներուժը․ Բագրատ Սրբազան Մեկ օրում 28 նավ է անցել Հորմուզի նեղուցով Երևանում սթրես-թեստերով կզբաղվեն այն ժամանակ, երբ «այդ հարցը սուր դրվի» Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից ռուսական շուկայի կորստի դեպքում. ՌԻԱ Նովոստի Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր Բյուրականում ուսուցիչներին և աշակերտներին հորդորել են մասնակցել մարզպետի հետ հանդիպմանը «Հանուն սեփական կաշվի փրկության՝ Նիկոլն այս անգամ էլ է «խիզախություն» անում»․ Անդրանիկ Թևանյան Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով 8 մարդ է զոհվել Խոշոր հրդեհ՝ Ամառանոցներ 15-րդ փողոցում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am