«Երկիր Ծիրանի» կուսակցությունը կարտոֆիլներով բողոքի ակցիա է կազմակերպել ՀՀԿ գրասենյակի դիմաց

«Հայաստանի Հանրապետական» կուսակցության գրասենյակի մոտ «Երկիր Ծիրանի» կուսակցության անդամները այսօր  բողոքի ակցիա են կազմակերպել:  Նրանք իրենց հետ տարել էին կարտոֆիլներ, որոնց վրա փակցված էին կուսակցության անդամների պատկերները և կանաչի: Բողոքի ակցիայի ներկայացուցիչները նշեցին, որ նախատեսել էին մտնել գրասենյակ և նոր տալ ՀՀԿ ներկայացուցիչներով փակցված կարտոֆիլը, սակայն  ոստիկանական պատնեշը թույլ չտվեց: Կուսակցության անդամները նշել են,  որ համահայկական ընդվզում են իրականացնում: «Երկիր Ծիրանի» խմբակցության ավագանու անդամ Մարինա Խաչատրյանը կարդաց կուսակցության հայտարարությունը, որում մասնավորապես ասվում էր, որ պաշտոնական տվյալների համաձայն՝ ՀՀ-ում աղքատ է շուրջ 890 հազար քաղաքացի, շուրջ 60 հազար  մարդ ծայրահեղ աղքատ է, երեք երեխաներից մեկն աղքատ է: Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Հակոբ Հակոբյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշել էր.«Աղքատը քիչ է ծախսում, հետևաբար թանկացումը բերում է նրան, որ աղքատը ստիպված, ինքնաբուխ ձևով խուսափելու է թանկացած ապրանքներից: Պետական քաղաքականությունն էլ նրա համար է, որ եթե թանկացումը աղքատ շերտին կարողանա հարվածել, ապա նրանց պետք է պաշտպանել թանկացումներից: Հիմա դրա կարիքը չկա, որ պետությունն անդրադառնա դրան»: Իսկ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյա­նը հայտարարել էր. «Կա ընտանիք, որը միայն կարտոֆիլ է օգտագործում: Հիմա, եթե միսը թանկ է կամ էժան, ին­քը, միևնույն է, գումար չունի՝ միս գնե­լու, շարունակում է կարտոֆիլ օգտա­գործել»

դիտվել է 4 անգամ
Լրահոս
Թրամփը հայտարարել է Հորմուզի նեղուցում գործողությունների հնարավոր վերսկսման մասին Թրամփ. Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադարի ռեժիմը կարող է երկարաձգվել Այս Եռատոնը մեզ հիշեցնում է Շուշիի ազատագրման փառքը և մեր բանակի ծնունդը. Աշոտ Դանիելյան ԱՄՆ-ի հшրձակումը իրանական նավերի վրա միջազգային իրավունքի և հրադադարի կոպիտ խախտում է․ Բաղայի Արարատի մարզում «Nissan March»-ը բախվել է տան դարպասին, ապա քարե պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 479 տոննա դիզվառելիք Ժողովուրդը ուրացումն ու դավաճանությունը երբեք չի ներում, և այս դեպքում էլ բացառություն չի լինելու Առաջիկա օրերի եղանակը Այսօր, երբ բռնшզավթված և հայաթափված է Արցախը, պարտավոր ենք շարունակել հետամուտ լինել հայրենազրկված արցախահայության իրավունքների պաշտպանnւթյանը․ Գարեգին Բ Ռոբերտ Քոչարյանն ու թիմակիցները «Եռաբլուրում» են Փաշինյան, բա որ Արցախը մերը չի եղել, ինչո՞ւ 5000 լույսի կտոր տղաներին զոհեցիր․ Շարմազանով Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 6 կմ հյուսիս-արևելք․ ցնցման ուժգնությունը կազմել է 2 բալ Միջադեպ Գյումրիում՝ ադրբեջանցիներին հյուրընկալած «Գըվուգ Գաստրո Տան» հիմնադրի ու նրա որդու միջև Սյունիքը վատ ընդունեց Փաշինյանին, այսօր Կապանում հանրահավաք է նախատեսված. «Հրապարակ» Ախթալայի հանքի լարվածությունից հետո աշխատավարձերը բարձրացվել են, պայմանները՝ փոխվել. «Ժողովուրդ» Ղուլունցները խայտառակվել են շեֆի մոտ. «Հրապարակ» Փարամազյանն ու Առուշն իրենց «ընտրությունը» կատարել են․ «Հրապարակ» Ընտրություններն արդեն իսկ կեղծվել են․ «Հրապարակ» 43 տոկոս աղքատություն, որտեղ 620 հազար դոլարի համերգ կազմակերպվեց. «Ժողովուրդ» Ավտոմեքենան բախվել է պատին․ կա տուժած Տեղացած կարկուտի հետևանքով խոշոր ավտովթար է տեղի ունեցել «Ուժեղ Հայաստանի» հավաքի վայրից 3 անձ է տեղափոխվել ոստիկանություն ՃՏՊ Մարտունի-Գավառ ավտոճանապարհին․ կան տուժածներ Կառավարական ինքնաթիռը մեկնել է Սոֆիա՝ տեխսպասարկման․ «Հետք» Շղթայական ավտովթար․ մեքենաներից մեկը բախվել է հաստաբուն ծառի
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am