Հայտնի է՝ ով է իրականացրել Նյու Յորքում որոտացած պայթյունը. տեսանյութ
Նյու Յորքի Մանհեթեն շրջանում պայթյուն է որոտացել, մի քանի մարդ վիրավորվել է, հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները:Ոստիկանությունը պարզել է, որ պայթյունն իրականացնողը բանգլադեշցի է, գտնվել է «Իսլամական պետության» ազդեցության տակ: Նշվում է, որ տղամարդն ինքնաշեն ռումբը պայթեցրել է հրապարակով քայլելու ժամանակ: Աղբյուրի տվյալների համաձայն՝ պայթյունը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 07:30-ին: Խողովակի մեջ տեղադրված ռումբի պայթյունի հետևանքով ահաբեկիչը վնասվածքներ է ստացել: Ոստիկանությունը նրան հարցաքննել է հիվանդանոցում:
