Փաշինյանը հայկական «Գորբաչովն է»

Հայ ժողովուրդն իր պատմության մեջ ունեցել է շատ դավաճանական էջեր:

Ամոթալի էին այն հայ իշխաններն ու նախարարները, ովքեր իրար հետ այն աստիճանի էին գժտված, որ պարսից իշխանությանից հրաժարվեցին ստանալ նոր թագ և Հայաստանը դարձրին մարզպանական երկիր:

Գրեթե նույնը կատարվեց 10-րդ դարում, երբ Հովհաննես Սմբատը համաձայնվեց փաստացի հրաժարվել պետականությունից՝ ի օգուտ Բյուզանդիայի, իսկ կաթողիկոս Պետրոս Գետադարձը, օծեց այդ քայլը:

Շատ դավաճանություններ արձանագրվեցին նաև հայկական Կիլիկիայում: Վերջապես, 20-րդ դարի սկզբում, ունենալով մոտ 60 հազար ք.կմ. տարածք, հայ քաղաքական վերնախավը կարողացավ այն կորցնել՝ տարվելով հեքիաթային հովերով «Ծովից ծով Հայաստանի» մասին:

Վերջին գործընթացները, 2018-ից հետո, ցույց տվեցին, որ Հայաստանի իշխող վերնախավը ունակ է նույնիսկ դասական դավաճանությունների, որտեղ անգամ հեքիաթային խաբկանքն էր բացակայում: Այդ դավաճանության իմաստը կարելի է հետևյալ բանաձևով բնութագրել. դավաճանություն՝ հանուն սեփական աթոռները պահելու, որպեսզի չդատվեն:

Ինչպե՞ս է ստացվում, որ հայ ժողովուրդը իր մեջ ծնում է նման գործիչների:

Այս հարցն ունի բազմաշերտ պատասխաններ:

Օրինակ, 1000 տարվա փորձ ունեցող ռուս ժողովուրդը իր միջից ծնեց Գորբաչյով, ով մի քանի տարվա ընթացքում կարողացավ կազմաքանդել ռուսական կայսրությունը, որը կոչվում էր ԽՍՀՄ:

Սակայն այնպես չէր, որ ռուսները Գորբաչյովին դարձրին ղեկավար, որ փլուզի իրենց երկիրը:

Սկզբից Գորբաչյովը խոսում էր «դեմոկրատիայից, պերեստրոյկայից, գլասնոստից», խոսում էր, որ պիտի վերանայի նախկին վատ բարքերը, որպեսզի մարդիկ կարողանային բարեկեցիկ և արդար կյանքով ապրել:

Սկզբից Գորբաչյովն ուներ մեծ աջակցություն երկրի ներսում: Սակայն երբ պարզսվեց, որ իր քայլերը պարզունակ էին և սխալ, ապա արագ կորցրեց իր հենարանը երկրի ներսում, փոխարենը՝ իր հենարանը դարձան դրսի այն կենտրոնները, որոնք երազում էին որ ԽՍՀՄ-ը փլուզվեր, այն էլ՝ խաղաղ ձևով:

Նույնը կատարվեց Փաշինյանի հետ:
Նույն կարգախոսներով իշխանության եկավ Նիկոլ Փաշինյանը 2018-ին:
Այն ժամանակ, հրապարակներ ելածներից ոչ ոք չէր մտածում, որ Փաշինյանը եկել էր, որ Արցախը հանձներ Ադրբեջանին, Հայաստանի տարածքները սակարկության առարկա դարձներ և վերջում Սյունիքի տարածքով ազատ ճանապարհ տար Ադրբեջանին:

Ներքին կյանքում էլ, օլիգարխների վերացման փոխարեն, նրանց ազդեցությունը շեշտակիորեն մեծացներ:
Օրինակ, եթե մինչև 2018-ը, հայկական բանկերի ընդանուր եկամուտը չէր գերազանցում 100 մլն դոլարը, ապա այսօր այս ցուցանիշը ավելացել է 10 անգամ:
Մինչդեռ շարքային քաղաքացու եկամուտները կրճատվել են գրեթե երկու անգամ:

Այն, որ Փաշինյանը խաբել է Հայաստանի ժողովուրդին, այսօր արդեն գրեթե ոչ ոք կասկածի տակ չի դնում:

Նա կորցրել է իր հենարանը երկրի ներսում և փոխարենը ստացել է նոր հենարան Թուրքիայում, Ադրբեջանում, ինչպես նաև՝ արևմտյան երկրներում, որոնց քիչ է հետաքրքրում Հայաստանի ապագան, և իրենց միակ շահը Ռուսաստանին վնասելն է:

Այսօր արդեն Հայաստանի հանրության մեծ մասը հասկացել է այս ամենը:
Սակայն չկա երաշխիք, որ Փաշինյանից ազատվելուց հետո մենք չենք ունենա նոր «փաշինյաններ», քանզի իրական Փաշինյանի խաբեության ողջ պատճառների քանակն այսօր վերլուծության դեռ չի ենթարկվել:

Ռուսաստանում, գորբաչյովիզմից ավելի հեշտ ազատվեցին, քանի որ այդ երկիրն ուներ պետականության մեծ փորձ:

Մեզ մոտ դա կարող է ավելի դժվար լինել, քանի որ այդ փորձը մենք չունենք և հետփաշինյանական Հայաստանում դեռ կարող են շարունակվել վտանգավոր գործընթացները, մինչև որ երկրի իշխանության գան մարդիկ, ովքեր ունեն հստակ, կայուն և իրատեսական պատկերացումներ, թե ինչպես հնարավոր կլինի Հայաստանը դուրս բերել այս վտանգավոր իրավիճակից:

Սա է իրականությունը:


Դավիթ Մկրտչյան
Աղբյուրը՝ Zham.am

դիտվել է 658 անգամ
Լրահոս
Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր Բյուրականում ուսուցիչներին և աշակերտներին հորդորել են մասնակցել մարզպետի հետ հանդիպմանը «Հանուն սեփական կաշվի փրկության՝ Նիկոլն այս անգամ էլ է «խիզախություն» անում»․ Անդրանիկ Թևանյան Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով 8 մարդ է զոհվել Խոշոր հրդեհ՝ Ամառանոցներ 15-րդ փողոցում Արման Ծառուկյանը փայլուն հաղթանակ տարավ RAF 9-ում Եղանակն՝ առաջիկա օրերին ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրողների ցուցակները Իսկ իրականությունն ավելի դաժան է․․․ ՀՀ տարածքում ավտոճանապարհների վիճակը Արագածոտնի թեմը 30 տարեկան է․ հոգևորականները սպասում են Մկրտիչ Սրբազանի վերադարձին Ուսուցիչներին պարտադրում են հանդիպել մարզպետի հետ. «մոբիլիզացիա» Վայոց ձորում. «Իշխանություն» Դիմում է ուղարկվել ԿԿՀ՝ Փաշինյանի կողմից վարքագծի կանոնների խախտման առնչությամբ Զանգը հնչեց․ հերթը հայ ընտրողինն է․ Արթուր Խաչիկյան Երևանի ամենացավոտ ու հրատապ խնդիրներից է գույքահարկը․ տնտեսագետ Ուկրաինական ԱԹՍ–ն հшրվածել է Զապորոժիեի ԱԷԿ-ի 6-րդ բլոկի տուրբինային շենքին. Ռոսատոմի ղեկավար Թրամփը վստահ չէ, որ Վենսը կարող է իրեն հաջորդել ԱՄՆ նախագահի պաշտոնում Քաղբանտարկյալ Արթուր Օսիպյանը 13-րդ օրն է՝ հացադուլի մեջ է. չպետք է լինեն «իմ ու քո քաղբանտարկյալներ». Վրթանեսյան Պետք է հասկանանք, թե ինչ չի կարելի անել երկիրը ամուր պահելու համար. Քոչարյան «Ճոճանակ». Ռուսաստանի ԱԳՆ-ում նշել են եվրոպացի քաղաքական գործիչների «հակասական» հայտարարություններն Ուկրաինայի հարցի վերաբերյալ Փաշինյանը նախապես տեղյակ է եղել պատերազմի մասին. Արշակ Կարապետյանը հատվածներ է հրապարակել իրենց նամակագրությունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am