Շարմազանովը գո՞հ է աղքատությունից

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը lragir.am-ի հետ զրույցում պաշտպանել է կառավարության աշխատանքն ու ներկայացրած բյուջեն առանձնակի ոգևորությամբ: «Կառավարության կողմից ներկայացված բյուջեն իրատեսական է, տնտեսությունը կայունացման միտումներ ունի։ Ես կոչ եմ արել կողմ քվեարկել բյուջեին՝ հաշվի առնելով երկու հանգամանք։ Նախ՝ Հայաստանի կառավարությունը այս բյուջեով դնում է 4,5-5 տոկոս տնտեսական աճ, որն այս փուլում լավագույնն է ԵՏՄ երկրներում։ Թուրքիայի և Ադրբեջանի հետ համեմատած մեր աճի միտումները շատ ավելի դրական են, էլ չեմ ասում Ռուսաստանի, Ղազախստանի ու Բելառուսի մասին։ Մենք պետք է գնահատականներ տանք աշխարհատնտեսական իրողություններից ելնելով։ Եթե տարածաշրջանում չկա մի երկիր, որն ավելի մեծ տնտեսական աճ է ապահովում, քան Հայաստանը, և ասել, որ կառավարությունը վատ է աշխատում, արդարացի չէ։ Այլ բան է՝ մենք ունե՞նք ավելի լավ աշխատելու տեղ, իհարկե ունենք, մեր ցանկություններն ավելի մեծ են»,- ասել է նա: Ըստ Շարմազանովի՝ այս բյուջեի ամենամեծ առեվելությունն այն է, որ  մեծ հնարավորություններ է տալիս անվտանգության առումով, անվտանգությանն ուղղված ծախսերը բավական ավելացել են, իսկ   դա գալիս է ապացուցելու, որ Կարեն Կարապետյանի կառավարության գործունեությունը հուսադրող է:Շարմազանվը ասել է նաև, որ Վազգեն Մանուկյանից սկսած մինչև Կարեն Կարապետյան ՀՀ բոլոր կառավարությունները արել են այն, ինչ կարողացել են, փորձել են նպաստել պետության բարգավաճմանը, արել են ամեն ինչ, որ պետությունը քայլ առ քայլ առաջ գնա, քարը դրվի քարի վրա:« Թոշակն ու աշխատավարձը չի բարձրացել, որովհետև դրա պատճառները կան, դրա փոխարեն անվտանգության համակարգում ավելի մեծ ձեռքբերումներ ունենք, որը շատ ավելի կարևոր է։ Եթե մենք 2018 թվականին ապահովենք այն տնտեսական ցուցանիշները, որոնք դրված են բյուջեում, 2019 թվականից կունենանք երկարաժամկետ տնտեսական աճ, կլինի և թոշակի բարձրացում, և աշխատավարձի։ Բայց եթե ես պետք է այսօր թոշակն ու աշխատավարձը բարձրացնեմ ու դրանով պետության տնտեսական աճը կանգնի, ավելի անկում գնա, դրա նպատակը ո՞րն է։ Եթե 6 ամիս հետո չկարողանամ այդ մարդկանց աշխատավարձը տամ, թղթի վրա գրված լինի, որ աշխատավարձը բարձր է, բայց չկարողանամ տալ աշխատավարձ, դա ո՞ւմ է պետք։ Ես կարծում եմ, որ այս տնտեսական պայմաններում 2018-ի բյուջեն բավական իրատեսական է։ Իհարկե, դա մեր երազանքների բյուջեն չէ, բայց քաղաքական գործիչը պետք է առաջնորդվի իրողություններից ելնելով։ Ընդդիմությունը քննադատում է, բայց որևէ այլընտրանքային նախագիծ, էլ չեմ ասում այլընտրանքային բյուջեի նախագիծ չենք տեսել»,- ասել է նա։ Շարմազանովը, որպես իշխող ուժի պատասխանատու ներկայացուցիչ, թերևս ճիշտ է, սակայն ոչ թե հնչեցրած գնահատականների, այլ իրավիճակի առումով: Դժգոհ լինելու իրավունք իշխանությունը չունի. սա այն երկիրն է, որի պատասխանտվությունը արդեն 10 տարի ՀՀԿ-ի ձեռքում է (ՀՅԴ-ի հետ կոլաիցիան լուրջ թեմա չէ-խմբ): Կարելի է բազմատեսակ համեմատություններ բերել ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական աճերի ու բյուջեների մասին, կարելի է ասել, որ մեր  կառավարությունը խոստացել է լավագույն աճի ցուցանիշը աշխարհում և տարածաշրջանում, բայց, մեծ խելք պետք չէ / ականջդ կանչի Արգամիչ-խմբ./ հասկանալու համար, որ համեմատելի են ոչ միայն կոնկրետ ցուցանիշները, առաջին հերթին արդյունքները: Փաստ է, որ մենք այսօր ունենք 35 տոկոս աղքատություն՝ սա պաշտոնական տվյալ է, ունենք մարզեր, օրինակ Շիրակը, որտեղ աղքատությունը 50 տոկոս է կազմում: Փաստ է նաև, որ 2018 թվականի բյուջեն նույնիսկ մեկ տոկոսով այդ հարցը չի լուծում, աղքատության նվազման ուղղությամբ կես քայլ անգամ այս բյուջեում չի արված: Պաշտոնական տվյալներով՝ աղքատության վերին գիծ է սահմանված ամսական 40 հազար 867դրամը,  ստորին գիծը՝   33 հազար 418 դրամ, պարենային աղքատության գիծն է ամսական 23 հազար  313 դրամը: Եթե այս ցուցանիշները հաշվարկված են պետության կողմից, այն նույն պետության, որը թոշակառուին վճարում է ամսական 30 հազար դրամ թոշակ, կնշանակի կառավարությունը պաշտոնապես հավաստում է, որ թոշակառուն դադապարտված է աղքատության մեջ ապրել: Նույն պաշտոնական տվյալնորով Հայաստանում մինչև 18 տարեկան երեխաների 2.0%-ը ապրում է ծայրահեղ աղքատության, իսկ 34.2%-ն` աղքատության մեջ: Երեք կամ ավելի երեխա ունեցող ընտանիքներում աղքատ է երեխաների 44.6%-ը: Աղքատության ցուցանիշը վերջին 10 տարում, երբ իշխանության ղեկին եղել է ՀՀԿ-ն, աճել է մոտ 8 տոկոսով,    բայց դա չի խանգարում, որ Շարմազանովի և ՀՀԿ-ի առաջնորդը խոսի 17 տարի անց 4 մլն բնակիչ ունենալուց,  ծնելիության աճից և ներգաղթից: Վերադառնալով Շարմազանովին՝ նկատենք, որ անձամբ նա թերևս շատ բան չէր կարող անել, որ աղքատության վիճակն այսչափ խայտառակ չլիներ: Բայց նա կարող էր առնվազն այսքան գոհ չլինել այս վիճակից, որտեղ աղքատության թվերը ուղղակի խայտառակություն են:   Հայկ Դավթյան

դիտվել է 28 անգամ
Լրահոս
#ՀԻՄԱ․ «Աննա՛, Նիկո՛լ, դե հիմա լսեք՝ ինչ եմ ասում ձեր բաժանության մասին»․ Աննա Այվազյան (video) Հիմա լսե՛ք՝ բանակում մահերի մասին ինչ են թաքցնում․ պահեստազորի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Ես Աննային ամուսնության առաջարկ եմ անում, ասեմ ինչու․ Վահե Մովսիսյան (video) Նիկո՛լ, Աննա՛, ձեր «Կասանդրա»-ով չլացացնե՛ք․ Հենրիխ Դանիելյան (video) «Ինչպես փոխնախարարը լղոզեց 3 ամիս առաջ Փաշինյանի՝ թոշակառուների մասին հայտարարությունը» (video) Ես ձեզ ասում եմ՝ սա Նիկոլի ժուլիկություններից է․ Սերժ Սարգսյան (video) «Նիկո՛լ, ստում ես․․․ թոշակառունե՛ր, ձեր թոշակը Նիկոլը կարող էր բարձրացնել 30 հազար դրամով» (video) Այո՛, տղա էինք ու պահեցինք․ Սերժ Սարգսյան (video) ԱՄՆ-ն և Ուկրաինան Ժնևում քննարկել են տնտեսությունը և անվտանգության երաշխիքները Առինջի բնակիչը ահազանգել է․կոտրել են տան պատուհանը, գողացել 9 հազար դոլար․ երկու անձ կալանավորվել է Աֆղանստանը հայտարարել է Պակիստանի դեմ ռшզմական գործողության ավարտի մասին Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը հանդես է եկել ԱՄՆ արտաքին քաղաքականության նկատմամբ օրենսդրական խիստ վերահսկողության անհրաժեշտության վերաբերյալ հայտարարությամբ Աննա՛, չփորձես խաբել․ գիտենք՝ ուր ես գնում․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Մենք չպիտի դառնանք աշխարհում առաջին ազգը, ով պետականորեն կընդունի դավաճան Հուդային որպես «նոր բարոյականության» նշաձող. Աշոտյան Նիկոլի էշ խելքից ենք մենք աղքատ, թող մեր վրա չքցի․ հարցում` Ապարանում (video) Դադարեցրե՛ք այս քրեական հետապնդումը․ Սեյրան Օհանյան (video) «Ցեղասպանությունից մազապուրծ 800 հազար հայեր վերադառնալու են Սումգայիթ, Բաքու»․ պահեստազորի գնդապետ (video) Հերիք է ամեն անգամ նիկոլի արածի մեջ ինչ-որ հանճարեղ կոմբինացիաներ փնտրել 8 տարի չարիք բերած զույգը նոր խաղ է սկսում Հայաստանի, հայ ժողովրդի ու հայոց քաղաքակրթության դեմ ԲԴԽ-ին կոչ ենք անում հետևողական լինել և հատկապես դատական նիստերին դրսևորել զուսպ ու դատավորներին վայել վարքագիծ. Դատավորների միություն Խորտակվող նավը ժամանակին լքելը ոչ թե դավաճանություն է, այլ սթափ մտածողություն. քաղաքագետ Ողբերգական դեպք Գյումրիում, սուպերմարկետից բժշկական կենտրոն է տեղափոխել մաhացած 65-ամյա կին ՀՀ կառավարությունը չի հրապարակում ԱՄՆ-ից արտաքսվածների թիվը Վթար՝ Արագածոտնում, Տառերի պուրակի հարևանությամբ բախվել են «Opel» ու «Volkswagen»-ը, վիրավnրներ կան Մենք հենց հիմա տեսնում ենք, թե ոնց է դե-ֆակտո իշխող խմբավորումը պայքարում (թոշակներից մինչև ֆեյք ամուսնալուծություն)․ Գեղամյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am