Թուրք վերլուծաբանը վճռական քայլեր է սպասում Փաշինյանից, որ Հայաստանը հայտնվի Թուրքիայի ազդեցության տակ

Թուրք քաղաքագետ Թողրուլ Իսմայիլը նշել է, թե ինչպես են Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունները ազդելու Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման վրա և ինչ պետք է անի Փաշինյանը, որ Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանում վերջնականապես վերանա:

Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջերս ձեռք բերված համաձայնությունները շրջադարձային կետ դարձան ամբողջ Հարավային Կովկասի համար, նշում է վերլուծաբանը:

«ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելը հիմնական գործոն է, որը կարող է արագացնել Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը։ Անկարան վաղուց է կապում Երևանի հետ սահմանի բացումը հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում առաջընթացի հետ։ Այժմ, երբ խաղաղության պայմանագիրը դարձել է իրական հեռանկար, Թուրքիան ունի գործելու պատճառ», - նշում է քաղաքագետը։

Նրա խոսքով՝ Թուրքիան կգործի փուլերով. նախ՝ կկիրառի «խորհրդանշական ժեստեր», այսինքն՝ հնարավոր է սահմանի սահմանափակ բացում՝քաղաքացիների համար, տրանսպորտային միջանցքների վերաբերյալ քննարկումների սկիզբ, երկրորդ՝ տնտեսական համագործակցություն՝ առևտրային կապերի վերականգնման և լիարժեք օդային երթևեկության գործարկման հեռանկարով, երրորդ՝ լիարժեք դիվանագիտական հարաբերությունների հաստատում, որը կարևոր քայլ կլինի վերջնական կարգավորման ուղղությամբ։

«Այնուամենայնիվ, այս գործընթացի արագությունը կախված կլինի Երևանի՝ իր պարտավորությունները կատարելու պատրաստակամությունից և ներքին դիվերսիաների բացակայությունից»,-հավելեց քաղաքագետը։

Ներքին դիվերսիաների մասին խոսելիս, նա նկատի ունի հայ հանրության դիմադրությունը, որըմերժում է, որ Հայաստանը մտցվի Թուրքիայի տիրապետության տակ:

«Ռիսկերը իսկապես բարձր են։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թուրքիայի հետ մերձեցման ուղի է ընտրել, ինչը զայրացրել է Մոսկվային, որը ավանդաբար Հարավային Կովկասը համարում է իր ազդեցության գոտի։ Ուղղակի հեղաշրջման փոխարեն, որը կարող է լուրջ միջազգային հետևանքներ ունենալ, Ռուսաստանը, ամենայն հավանականությամբ, կկիրառի հիբրիդային մարտավարություն», - նշում է Իսմայիլը։

Նրա կարծիքով, Ռուսաստանը կարող է օգտագործել տեղեկատվական պատերազմի մարտավարություն, որպեսզի խաթարի Փաշինյանի կառավարության նկատմամբ վստահությունը, աջակցի ընդդիմությանը և ֆինանսական ու քաղաքական աջակցություն տրամադրի ռուսամետ կուսակցություններին ու հասարակական շարժումներին։

Այստեղ են ասել՝ վայ այն ժողովրդին, որ կցանկանա մտնել իրեն ցեղասպանած երկրի վերահսկողության տակ,և դառ մի հատ էլ այդ ժողովուրդին պիտի համոզեն, որ դա իր անվտանգության համար սպառնալիք է:

Սակայն, նրա կարծիքով, քանի դեռ Հայաստանում տեղի չեն ունենում զանգվածային բողոքի ցույցեր, որոնք կարող են լուրջ իշխանական ճգնաժամ առաջացնել, բացահայտ հեղաշրջումը քիչ հավանական է մնում։ Խոստովանելով, որ այդ հարցում թուրքական և արևմտյան կենտրոնները լուրջ աշխատանքներ են կատարել:

Պատասխանելով այն հարցին, թե որքան արագ և անցավ կկարողանա Փաշինյանը լիովին դուրս բերել ռուսական անվտանգության ուժերը Հայաստանից, քաղաքագետն ասել է. «Սա չափազանց բարդ և բազմակողմանի հարց է: Ռուսաստանի ՖՍԲ-ի սահմանապահները և Շիրակի մարզում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազան, դա ոչ միայն առանձին ռազմական ստորաբաժանումներ են, այլև միջպետական համաձայնագրերի մաս։

«Փաշինյանն արդեն սկսել է գործընթացը՝ համաձայնվելով սահմանապահների որոշ տարածքներից դուրսբերմանը։ Սակայն ռուսական ուժերի լիակատար դուրսբերումը հնարավոր է միայն պայմաններից մեկի կատարման դեպքում՝ կնքվի դիվանագիտական գործարք, կամ Մոսկվայի հետ կնքվի նոր համաձայնագիր, որը թույլ կտա Հայաստանին լիովին վերահսկել իր սահմանները, կամ պետք է ձեռնարկվի վճռական քաղաքական քայլ, ինչը կապված է Ռուսաստանի հետ հարաբերությունների սրման և հնարավոր սադրանքների ռիսկի հետ։ Բացի այդ, Հայաստանի անվտանգության ուժերում դեռևս կան բազմաթիվ ռուսամետ սպաներ, ինչը ներքին դիմադրություն է ստեղծում ռուսական ուժերը դուրս մղելու ցանկացած փորձի նկատմամբ», - նշել է Իսմայիլը։

Ըստ թուրք քաղաքագետի, Թուրքիայի դերը տարածաշրջանային գործընթացներում դառնում է առանցքային։ Անկարան դադարում է լինել միայն Ադրբեջանի դաշնակիցը և վերածվում է ռազմավարական խաղացողի, որը, Միացյալ Նահանգների հետ համատեղ, ձգտելու է փոխել տարածաշրջանում աշխարհաքաղաքական հավասարակշռությունը՝ ի վնաս Ռուսաստանի։

«Թուրքիան կգործի զգուշորեն,նախընտրելով տնտեսական և դիվանագիտական ճնշումը ուղղակի միջամտությունից՝Մոսկվայի մեղադրանքներից խուսափելու համար։ Ընդհանուր առմամբ, Անկարան ձգտում է ստեղծել նոր իրականություն Հարավային Կովկասում, որտեղ նրա ձայնը կլինի ամենակարևորներից մեկը»,-եզրափակում է Իսմայիլը։

Վերջում ավելացնելով, որ Թուրքիայի այս քաղաքականության գլխավոր դաշնակիցներն են Փաշինյանն ու նրա շուրջ համախմբված շրջանակները, որոնք Հայաստանի բնակչությանը պիտի համոզեն, որ Թուրքիայի տակ լինելը, ավելի շահավետ կլինի Հայաստանի համար, քան Ռուսաստանի տակ մնալը:

Կարծում ենք, որ ավելի անկեղծ թուրք վերլուծաբանը չէր կարող ներկայացնել Հայաստանի ապագան՝իրենց տեսանկյունից և անկեղծորեն նշելով, որ իրենց գլխավոր դաշնակիցը Հայաստանում Փաշինյանն է և նրա շրջապատը:

Ակնարկելով, որ նրանք անհրաժեշտ են, քանի որ ուժային ձևով Թուրքիան չէր կարող նվաճել Հայաստանը, հաշվի առնելով նույն Ռուսաստանի գործոնը:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Աղբյուրը` Zham.am

դիտվել է 597 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am