Ֆրանսիայում տագնապի նարնջագույն մակարդակ է հայտարարվել
Ֆրանսիայում անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով հայտարարվել է վտանգի բարձր՝ նարնջագույն մակարդակ: Երկրի 32 դեպարտամենտներում ուժգին քամու, ձյան եւ անձրեւի հետ կապված նման նախազգուշացում է հայտարավել: Ինչպես հայտնում է РИА Новости-ն, երկրի կենտրոնական շրջաններում սաստիկ քամի է փչում, պոռթկումների արագությունը հասնում է ժամում 110 կիլոմետրի: Հաղորդվում է ուժգին փոթորկի եւ ափամերձ գոտիներում՝ հարավ-արեւմուտքում եւ հարավ – արեւելքում, հեղեղման վտանգի մասին: Երկրի ալպերում բարձր է ձնահյուսերի վտանգը։ «Բելգիայի հետ սահմանին ուժեղ ձյուն է սպասվում, որը կուղեկցվի քամիներով, օդերեւութաբանները զգուշացնում են ձնաբուքերի հնարավորության մասին», - գրում է լրատվամիջոցը՝ հղում կատարելով Meteo France օդերեւութաբանության ծառայությանը:
