Թուրքիայի ՆԳ նախարարը սպառնացել է «ոչնչացնել» ընդդիմության առաջնորդին
Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն սպառնացել է ոչնչացնել Թուրքիայի ընդդիմության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուին, որը բացահայտել է ներկայացրել երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ընտանիքի՝ օֆշորային ընկերությունների հետ կապերը հաստատող փաստաթղթերը: Sputnik-ի թուրքական ծառայության հաղորդմամբ՝ ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը դատի է տվել Սոյլուին և պահանջել 100.000 թուրքական լիրա բարոյական փոխհատուցում վճարել հասցված վիրավորանքների ու սպառնալիքների համար: «Քեզ չեմ կախելու, քեզ խայտառակելու եմ, բացեիբաց եմ ասում՝ վիճակդ լուրջ է», - ասել է Սոյլուն Քըլըչդարօղլուին:
