ԵՄ-ի և Թուրքիայի միջև միգրացիոն համաձայնագրի շուրջ նոր բանակցություններ են սկսվել
Եվրամիության և Թուրքիայի միջև միգրացիոն համաձայնագրի շուրջ նոր բանակցություններ են սկսվել: ԵՄ պաշտոնյա Քրիստիան Բերգերը հայտնել է, որ դա կապված է առկա պայմանագրի ժամկետի՝ 2018 թվականին լրանալու հետ, այս մասին գրում է Sputnik-ի թուրքական ծառայությունը: Բերգերը հայտնել է, որ Բրյուսելի և Անկարայի միջև ընթանում են նաև տնտեսական բանակցություններ, և փաստել է, որ Թուրքիայում շարունակվող արտակարգ դրության ռեժիմն ազդում է երկրում աշխատանքային պայմանների վրա:
