Ինչ է հայտարարագրել, մյուսների պես, 2018 թվականից հետո կենսագրություն ունեցող Էկոպարեկային ծառայության պետը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ թիվ մեկ էկոպարեկը նոր բնակարան ունի: Շրջակա միջավայրի նախարարության՝ Անտառային կոմիտեի Էկոպարեկային ծառայության նոր պետը հաստատվեց այդ պաշտոնում։ «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից պարզեց, որ մինչ 2018 թվականի հեղափոխությունը Վլադիմիր Կիրակոսյանը եղել է մի ՍՊԸ-ի տնօրեն, իսկ հեղափոխությունից հետո՝ նախ «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրենի տեղակալ, ապա «Երեւան ՋԷԿ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի օգնական, հետո միայն՝ ՇՄՆ Անտառային կոմիտեի նախագահ, այժմ՝ ՇՄՆ Էկոպարեկային ծառայության պետ։ Կիրակոսյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, որի պաշտոնական կենսագրությունը, ինչպես մյուսներինը, սկսվում է 2018-ից: 2022 թվականի հուլիսի 15-ին նա ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ Էրեբունի վարչական շրջանի խորհրդի նախագահ, 2024 թվականի դեկտեմբերի 11-ին վերընտրվել է խորհրդի նախագահի պաշտոնում: Համաձայն 2024 հայտարարագրի՝ Վլադիմիր Կիրակոսյանը հանդիսանում է նաեւ Երեւանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ։ «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Կիրակոսյանը բնակարան ձեռք է բերել միայն 2022 թվականին, սակայն ոչ թե գնել, այլ ժառանգություն է ստացել։ Կիրակոսյանը 2023 թվականին գնել է MERCEDES-BENZ մակնիշի մեքենա 19,6 մլն դրամ արժեքով, իսկ 2021 թվականին ձեռք բերած TOYOTA մակնիշի մեքենան վաճառել է 10,6 մլն դրամով։ ՔՊ-ական Էկոպարեկի բանկային ավանդները կազմել են 5 մլն դրամ, բանկային հաշիվների մնացորդները՝ 48 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները կազմել են 450 ռուբլի, 7 հազար դոլար, 26 մլն դրամ։ Կիրակոսյանի հաշվետու տարվա եկամուտները կազմել են 41 մլն 357 հազար դրամ, որից 14 մլն 720 հազար դրամն աշխատանքի վարձատրություն է Էկոպարեկային ծառայությունից, 354 հազար դրամը «այլ եկամուտ» է ֆինանսների նախարարությունից։ Եկամտից 380 հազար դրամը «տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսը եւ այլ հատուցում»-ն է, իսկ 25 մլն 902 հազար դրամը վարկ է։ Կիրակոսյանի ստացած վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 32 մլն 503 հազար դրամ, որից 25 մլն 548 հազար դրամը հողամասի վրա կառուցվող բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է։ Մի խոսքով՝ ՔՊ-ական դառնալուց հետո Կիրակոսյանը տան ու մեքենաների տեր է դարձել»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

դիտվել է 299 անգամ
Լրահոս
Հերթական սուտ խոստումը. Արթուր Խաչատրյանը` Փաշինյանի` երկաթուղու նոր ճյուղ կառուցելու մասին Նաիրի Հոխիկյան. «Իմ տան վրա հարձակում է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից» Ընտրություններին ընդառաջ թարմ թխած ընտրակաշառք ենք ստացել. Ավետիք Քերոբյան Տյումե՞ն, Կիլիկիա՞, list.am՞ թե ՀՀ, հունիսի 7-ին ընտրություն ենք կատարելու այս չորս սցենարների մեջ Հայրապետիս հորդորն է ամենքիդ՝ անխտիր առաջիկա կիրակի մասնակցել ընտրություններին․ Կաթողիկոս Հայաստանում կարող է բարդ իրավիճակ ստեղծվել գազի հետ կապված․ Օվերչուկ «Թշնամուն հանձնվելու» փոխարեն ՀՀ-ն պարտավոր է առաջնահերթ զարգացնել իր ներուժը․ Բագրատ Սրբազան Մեկ օրում 28 նավ է անցել Հորմուզի նեղուցով Երևանում սթրես-թեստերով կզբաղվեն այն ժամանակ, երբ «այդ հարցը սուր դրվի» Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից ռուսական շուկայի կորստի դեպքում. ՌԻԱ Նովոստի Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր Բյուրականում ուսուցիչներին և աշակերտներին հորդորել են մասնակցել մարզպետի հետ հանդիպմանը «Հանուն սեփական կաշվի փրկության՝ Նիկոլն այս անգամ էլ է «խիզախություն» անում»․ Անդրանիկ Թևանյան Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով 8 մարդ է զոհվել Խոշոր հրդեհ՝ Ամառանոցներ 15-րդ փողոցում Արման Ծառուկյանը փայլուն հաղթանակ տարավ RAF 9-ում Եղանակն՝ առաջիկա օրերին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am