Ում էր ուղղված նախագահ Սարգսյանի հորդորը.բացահայտում է Ռուստամյանը

«Նախագահը, բնականաբար, պետք է ըստ գործող կարգի, քանի որ խորհրդարանական համակարգի մեջ չենք դեռևս ամբողջովին, բնականոն գործունեությանը հետևի, նրա հորդորն ուղղված էր նրան, որ ժամանակ առ ժամանակ բոլորը ձգված աշխատեն, սա այդ կոնտեքստի մեջ պետք է դիտարկել:Համայնքապետերի գործունեությանը վերաբերող կոնկրետ մեխանիզմներ կան, այս Սահմանադրությամբ դրանք ավելի են կարգավորվելու ու հստակեցվելու, պետք է գործեն մեխանիզմներ, բացառվեն նման երևույթները »,-այսօր Ազգային ժողովի ճեպազրույցների ժամին ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ խոսելով նախագահ Սարգսյանի՝ երկու օր առաջ ունեցած ելույթին համայնքապետերի վերաբերյալ: Նախագահի հայտարարությունը, թե գաղտնիք չէ, որ շատ համայնքապետեր չարաշահում են իրենց լիազորությունները, ժողովրդի փողը տանում տներ և այլն, և եթե լինի նման դեպք, ուրեմն, ամոթ է, կպատժվեն այսուհետ բավական խիստ, Ռուստամյանը նորություն չի համարում: Դիտարկմանը, թե ինչո՞ւ են այդ դեպքերը կոծկվել ու 2018-ից նոր պետք է դրանց դեմն առնել, Ռուստամյանն ասաց. «Եղել են նման մարդիկ ու չեն բռնվել, պատաճառները գիտենք, թե որտեղ են թացնված։ Եթե մենք ունենք արդարադատություն, որտեղ մեկ անձով է ամեն ինչ պայմանավորված, այդպես էլ պետք է լիներ։ Նման դրսևորումները նոր Հայաստանում չեն լինելու։ Համակարգն այնպիսին է լինելու, որ վերահսկողները շատ են լինելու, մի հոգի չի լինելու»։ Ռուստամյանն ընդգծեց, որ սա պարզապես հայտարարություն չէր, որը պետք է կյանքի կոչվի, ապա հավելեց, որ մշակվելիք գործառույթները թույլ կտան բացառել նման դրսևորումները։ Հարցին, թե եթե կան այդպիսի համայնքապետեր, ինչո՞ւ չունենք քրեական գործեր, պատգամավորը նշեց. «Նախագահը քրեական գործեր հարուցելու իրավասություն չունի, բայց նորմալ է, որ խոսի այս մասին։ Կարծում եմ՝ սա նախազգուշացում է բոլոր նրանց համար, ովքեր պետք է վեր հանեն այս դեպքերն ու իրավական հետաքննություն սկսվի»։ Ճշգրտող հարցին, թե արդյոք այս հայտարարությունից հետո իրավական մարմինները պետք է զբաղվեն այս հարցով, Ռուստամյանը նշեց. «Կարծում եմ՝ վաղուց պետք է զբաղվեին, եթե չեն զբաղվել, լավ չեն արել»։

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Ընտրություններն արդեն իսկ կեղծվել են․ «Հրապարակ» 43 տոկոս աղքատություն, որտեղ 620 հազար դոլարի համերգ կազմակերպվեց. «Ժողովուրդ» Ավտոմեքենան բախվել է պատին․ կա տուժած Տեղացած կարկուտի հետևանքով խոշոր ավտովթար է տեղի ունեցել «Ուժեղ Հայաստանի» հավաքի վայրից 3 անձ է տեղափոխվել ոստիկանություն ՃՏՊ Մարտունի-Գավառ ավտոճանապարհին․ կան տուժածներ Կառավարական ինքնաթիռը մեկնել է Սոֆիա՝ տեխսպասարկման․ «Հետք» Շղթայական ավտովթար․ մեքենաներից մեկը բախվել է հաստաբուն ծառի 34 տարի առաջ ժամերի ընթացքում ազատագրվեց հայոց հինավուրց անառիկ բերդաքաղաքը՝ Շուշին Իրանի զինվորականները հաղորդել են նավթատար լցանավի կալանման մասին Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին գումար առաջարկած երիտասարդը ձերբակալվել է Ասադովի շուրջ օղակը սեղմվում է․ Ադրբեջանի վարչապետը սկանդալի կենտրոնում Երևանում բախվել են «Volkwagen ID4»-ը և «BMW»-ն․ վերջինը հայտնվել է մայթին, բախվել լուսացույցին Քրիստոնեությունը հաղթանակած խաղաղության և հաշտության պայմանագիրն է, որը Աստված նվաճել է մարդու համար Ադրբեջանից Հայաստան կուղարկվի դիզելային վառելիքով լի ութ երկաթուղային վագոն Այլ բացատրություն չունեմ, քան համակարգային բառդակը․ Մելիքյան Վեդիում մանկապղծության ենթարկված քույրերի հորեղբայրը ձերբակալվել է ոստիկանների հետ միջադեպի համար Ընտրությունների մասնակից 19 քաղաքական ուժերը բացել են նախընտրական հիմնադրամներ Ձեզ ո՞վ է ասել, որ Ռուսաստանը սպասելու է․․․ դե կտեսնե՛ք՝ ինչ կանեն, եթե․․․ Սուրեն Սուրենյանց (video) Նիկոլի ընտրողներին հարցրե՛ք՝ ո՞վ է պահել ու պահելու Հայաստանը, հենց Թուրքիան հարձակվի․ Հարությունյան (video) Իմ էս ծերացած խելքով ես Փաշինյանին չեմ ընտրի․ Հարցում (video) Ալե՛ն, նայիր խոշտանգված Վիգենի դեմքին ու հիշի՛՝ ինչ էիր ասում․ Հայկ Նահապետյան (video) Ամեն անգամ, երբ սեղանին դրված է լինում դիվանագիտական լուծումը, ԱՄՆ-ը ընտրում է անխոհեմ ռшզմական արկածախնդրnւթյունը. Արաղչի Լսե՛ք թուրք վերլուծաբանին․ 500 միլիարդ են շահելու Մեղրու ճանապարհից, մենք՝ 0․ Խոսրով Հարությունյան (video) Թուրքիան մանրամասներ է հայտնել «Զանգեզուրի միջանցքի» աշխատանքներից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am