Ի՞նչ են ցույց տալիս Պուտին-Թրամփ հանդիպման առաջին արդյունքները

Սկսենք նրանից, որ բուն հանդիպման ձևը ցույց տվեց, որ կողմերը ցանկություն ունեն ընդհանուր հայտարար գտնել հիմնական հարցերի շուրջ:

Առաջին արդյունքների մասին կարելի է խոսել կողմերի հայտարարությունների հիման վրա:

Ի՞նչ է ասել Պուտինը

▪️ Ռուսաստանը հետաքրքրված է Ուկրաինայում երկարաժամկետ կարգավորմամբ։

▪️ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների ղեկավարների միջև երկխոսությունը ուշացել է, երկրները պետք է անցնեն երկխոսության և հեռանան առճակատումից։

▪️ Պուտինը հրավիրել է Թրամփին Մոսկվա, ԱՄՆ նախագահը նման ուղևորությունը հնարավոր է համարել։

▪️ Ռուսաստանը տեսնում է Թրամփի վարչակազմի ցանկությունը՝ օգնելու ուկրաինական ճգնաժամի լուծմանը։

▪️ Ռուսաստանը համաձայն է, որ Ուկրաինայի անվտանգությունը պետք է ապահովվի և պատրաստ է աշխատել դրա վրա։

▪️ Ռուսաստանի նախագահն ասել է, որ Թրամփը հանդիպման ժամանակ «բարեկամական ձևով է դիմավորել իրեն»։

▪️ Ռուսաստանը և Ալյասկան բաժանված են միայն Բերինգի նեղուցով, երկրները մոտ հարևաններ են։

▪️ Պուտինը ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ զրույցը անկեղծ անվանեց։

▪️ Ռուսաստանը և Միացյալ Նահանգները համատեղ աշխատանքի բազմաթիվ հետաքրքիր ոլորտներ ունեն։

▪️ Ռուսաստանը շնորհակալ է ԱՄՆ իշխանություններին՝ Ալյասկայում թաղված խորհրդային օդաչուների հիշատակին արժանապատիվ վերաբերմունքի համար։

▪️ Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովի երկու կողմերն էլ կենտրոնացած էին արդյունքների հասնելու վրա։

Պուտինը նշեց, որ ուկրաինական հակամարտության կարգավորման հարցը կենտրոնականն էր բանակցություններում։

Իր հերթին Թրամփը նշեց, որ նախագահները «շուտով կրկին կխոսեն և կտեսնվեն», ինչին Պուտինը անգլերենով պատասխանել է. «Հաջորդ անգամ՝ Մոսկվայում»։

Իրենց համատեղ ասուլիսում Պուտինի ելույթը տևել էր 8 րոպե, Թրամփինը՝ 3.5 րոպե:

Ի՞նչ ասաց Թրամփը

Թրամփը նշել է, որ իրեն և Պուտինին հաջողվել է համաձայնության գալ ուկրաինական հարցի վերաբերյալ «շատ կետերի» շուրջ, սակայն դրանցից մի քանիսի շուրջ դեռևս համաձայնություններ չկան։

▪️ Թրամփը նշեց, որ ապագայում հույս ունի ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև արդյունավետ հանդիպումների։

▪️ Թրամփը նշեց, որ իր կարծիքով, Պուտինը նույնքան շահագրգռված է Ուկրաինայում հակամարտության դադարեցմամբ, որքան ինքը։

NBC-ի տվյալներով՝ Թրամփը նախատեսել էր աշխատանքային ճաշ Պուտինի և ռուսական պատվիրակության մյուս անդամների հետ, սակայն հանդիպումից և մամուլի ասուլիսից հետո այն չեղարկվել է։ Պատճառները չեն հաղորդվել։

Հիշեցնենք նաև, որ սա նախագահների միջև յոթերորդ հանդիպումն էր։ Վերջին անգամ առաջնորդները հանդիպել եին 2019 թվականի հունիսին Օսակայում՝ Թրամփի վերջին նախագահական ժամկետի ընթացքում։ Պուտինի համար սա 10 տարվա ընթացքում առաջին այցն էր Միացյալ Նահանգներ:

Թրամփի հետ հարցազրույցի նախապատրաստվող Fox News-ի լրագրողը գործընկերներին ասել է, որ ԱՄՆ նախագահը հանդիպումը գնահատել է «10-ից 10»:

Որից հետո, Թրամփը հարցազրույց է տվել հեռուստաալիքին։ Նախագահը հայտնել է, որ կողմերը սկսում են պատրաստվել ուկրաինական կողմի մասնակցությամբ եռակողմ հանդիպմանը։

Թրամփի հարցազրույցի հիմնական մեսիջները

▪️ Թրամփը դեռևս չի պլանավորում լրացուցիչ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի և նրա առևտրային գործընկերների նկատմամբ, քանի որ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը լավ է անցել։

▪️ Ուկրաինայում կարգավորման շուրջ համաձայնության հասնելու հնարավորությունը այժմ կախված է Զելենսկուց ու եվրոպական երկրներից։

▪️ Զելենսկին պետք է հաշտվի այն փաստի հետ, որ Ռուսաստանի հետ հակամարտությունում շատ բան ունի կորցնելու։

▪️ Թրամփը նշել է, որ Ռուսաստանը համարում է «հզոր տերություն» և խորհուրդ է տվել Կիևին «գործարք կնքել»։

▪️ Պուտինի հետ բանակցությունների ընթացքում մեծ առաջընթաց է գրանցվել։

▪️ԱՄՆ նախագահը խոստովանեց, որ կարող է մասնակցել Պուտինի և Զելենսկու հանդիպմանը։

▪️Եվրոպական երկրները նույնպես պետք է «մի փոքր» մասնակցեն ուկրաինական կարգավորմանը։

▪️Ռուսաստանն ունի մեծ միջուկային ներուժ, և դա պետք է հաշվի առնել։

Ամփոփելով հանդիպումը՝ կարող ենք եզրակացնել, որ կողմերը ձգտելու են հասնել արդյունքի, այլ խնդիր է, թե ինչ աստիճանի պիտի լինեն ուկրաինական կողմի զիջումները:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Աղբյուրը՝ Zham.am

դիտվել է 527 անգամ
Լրահոս
Ինչո՞ւ է Արայիկ Հարությունյանը հեռանում. Փաշինյանի պատասխանը նոր հարցեր է առաջացրել. «Ժողովուրդ» Մհեր Ախտոյանը եւ հայրն արտերկրում անհետացել են․ «Հրապարակ» Մի մարդ է որոշում ․ «Հրապարակ» Անդրանիկ Քոչարյանը չի ուզում Ալեն Սիմոնյանի վիճակում հայտնվել․ «Հրապարակ» Դատավորները չեն վախենում Փաշինյանից. «Հրապարակ» Ովքեր են Ալեն Սիմոնյանի դեմ աշխատել, որ նրան որևէ պաշտոնի չի նշանակում Փաշինյանը. ցուցակ. Ժողովուրդ Խոսնակի թեժ մրցույթ. Փաշինյանը նոր թեկնածուներ է դիտարկում. «Ժողովուրդ» ՔՊ-ական Տավրոս Սափեյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից Արմավիր քաղաքում գարշահոտ ու հակասանիտարական վիճակը անհանգստացնում է բնակիչներին Դիլիջանի ոլորաններում վթար է եղել. կան վիրավորներ «Բրյուսել գնացող լինի՝ Մարթա Կոսին մի կիլո լոլիկ ուղարկեմ»․ Արմեն Աշոտյան Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը Մինչ Երևանը զբաղված է ներքին հարցերով, Բաքուն ձեռք է բերում օդային գերակայություն. Արա Պողոսյան Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան իր զորակցությունն ու աջակցությունն է հայտնում Գագիկ Ծառուկյանին Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվեց Սպառնալիքներով չեն կոտրի հաղթողների կամքը․ Հրաչյա Ռոստոմյան Ավտովթար Արմավիրի մարզում․ բախվել են «Lada Priora»–ն ու «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարը, կան վիրավորներ ՔՊ-ական Վաղարշակ Հակոբյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից «Հայաստանի և ԵՄ-ի տնտեսական համագործակցության մասին պատմությունը հեքիաթ է»․ Մեսրոպ Առաքելյան Մեզ լռեցնել չի ստացվելու․ «Մայր Հայաստան» «Արեգնազ Մանուկյանի կալանավորումն ամոթալի փաստ է»․ Ռուբեն Մելիքյան Արեգնազ Մանուկյանը կալանավորվել է Վանաձորում «Opel Astra»-ն վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրվող հատվածով անցնող հետիոտնին Բարսելոնայում գրանցվել է վերջին 112 տարիների ամենաբարձր ջերմաստիճանը Սպերցյանը առաջին անգամ ուղերձով դիմել է Ալ-Ահլիի երկրպագուներին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am