Տպավորություն է` Սերժ Սարգսյանը տեղյակ չէ, որ Վանաձորում ՀՀԿ-ն չի հաղթել. Էդմոն Մարուքյան

ՀՀ ԱԺ Ելք խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը անդրադարձել է տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման մարմիններին նվիրված խորհրդաժողովում Սերժ Սարգսյանի խոսքին, որտեղ նա նշել էր, որ մարզերում տեղական մակարդակի ընտրությունները չեն արժանանում այն ուշադրությանը, որին հիրավի արժանի են եւ բերում վարկածներ, թե ինչու է այդպես, խոստացել էր, որ 2040 թվականին երկիրը հասնելու է 10 հազար դոլարին համարժեք մեկ շնչի հաշվով համախառն ներքին արդյունքի, խոսել նաեւ այն մասին, որ գյուղական բնակավայրերում մարդկանց աղքատ լինելու հանգամանքը պայմանավորված է նրանց ոչ աշխատասիրությամբ ու անդրադարձել խոշորացված համայնքների կառավարման մի շարք այլ հարցերի: Ելույթի համառոտ տարբերակը մենք ներկայացրել ենք. Ելք խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի ֆեյսբուքյան գրառումն ու նախագահի խոսքի անդրադարձը` ստորեւ. «Ցավոք, տեղական մակարդակի ընտրությունները չեն արժանանում այն ուշադրությանը, որին հիրավի արժանի են: Գուցե այն պատճառով, որ այստեղ խնդիրները կոնկրետ են, իսկ այդ կոնկրետության, հստակ գործի տակ քչերն են ցանկանում մտնել: Միգուցե, նաև այն պատճառով, որ հայաստանյան քաղաքական ուժերը թույլ են ներկայացված համայնքային մակարդակում և համարում են, որ այդ ընտրությունները երկրորդական են, սակայն քաղաքականությունն առաջին հերթին հենց տեղական մակարդակում է:»֊ հատված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթից Այնպիսի տպավորություն է, որ Սերժ Սարգսյանը տեղյակ չէ, որ Վանաձորում համամասնական շատ բարդ ընտրապայքարի արդյունքում ՀՀԿ֊ն չի հաղթել, ինչպես նաև երևի չեն զեկուցել, որ Վանաձորում ՀՀԿ֊ն ՀՅԴ֊ի հետ միասին փոքրամասնություն են կազմել, որից հետո մանդատագողություն է տեղի ունեցել, որից հետո մի տարի հակասահմանադրական նիստեր են գումարվել, որից հետո ՍԴ֊ն հակասահմանադրական է ճանաչել այդ մեկ տարվա գործունեությունը, որից հետո ՀՀԿ֊ՀՅԴ կոալիցիային միացել է ՕԵԿ, որից հետո համայնքային ընտրություններին մասնակցելուց առաջ քաղաքական ուժերը մի քանի անգամ ավել են մտածում, որ արժե այս հակապետական, ավտորիտար մթնոլորտում մասնակցել ՏԻՄ ընտրություններին ու Նոյեմբերի 5֊ի ընտրությունները դրա լավագույն վկայությունը դարձան»:

դիտվել է 45 անգամ
Լրահոս
Թրամփը հայտարարել է Հորմուզի նեղուցում գործողությունների հնարավոր վերսկսման մասին Թրամփ. Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադարի ռեժիմը կարող է երկարաձգվել Այս Եռատոնը մեզ հիշեցնում է Շուշիի ազատագրման փառքը և մեր բանակի ծնունդը. Աշոտ Դանիելյան ԱՄՆ-ի հшրձակումը իրանական նավերի վրա միջազգային իրավունքի և հրադադարի կոպիտ խախտում է․ Բաղայի Արարատի մարզում «Nissan March»-ը բախվել է տան դարպասին, ապա քարե պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 479 տոննա դիզվառելիք Ժողովուրդը ուրացումն ու դավաճանությունը երբեք չի ներում, և այս դեպքում էլ բացառություն չի լինելու Առաջիկա օրերի եղանակը Այսօր, երբ բռնшզավթված և հայաթափված է Արցախը, պարտավոր ենք շարունակել հետամուտ լինել հայրենազրկված արցախահայության իրավունքների պաշտպանnւթյանը․ Գարեգին Բ Ռոբերտ Քոչարյանն ու թիմակիցները «Եռաբլուրում» են Փաշինյան, բա որ Արցախը մերը չի եղել, ինչո՞ւ 5000 լույսի կտոր տղաներին զոհեցիր․ Շարմազանով Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 6 կմ հյուսիս-արևելք․ ցնցման ուժգնությունը կազմել է 2 բալ Միջադեպ Գյումրիում՝ ադրբեջանցիներին հյուրընկալած «Գըվուգ Գաստրո Տան» հիմնադրի ու նրա որդու միջև Սյունիքը վատ ընդունեց Փաշինյանին, այսօր Կապանում հանրահավաք է նախատեսված. «Հրապարակ» Ախթալայի հանքի լարվածությունից հետո աշխատավարձերը բարձրացվել են, պայմանները՝ փոխվել. «Ժողովուրդ» Ղուլունցները խայտառակվել են շեֆի մոտ. «Հրապարակ» Փարամազյանն ու Առուշն իրենց «ընտրությունը» կատարել են․ «Հրապարակ» Ընտրություններն արդեն իսկ կեղծվել են․ «Հրապարակ» 43 տոկոս աղքատություն, որտեղ 620 հազար դոլարի համերգ կազմակերպվեց. «Ժողովուրդ» Ավտոմեքենան բախվել է պատին․ կա տուժած Տեղացած կարկուտի հետևանքով խոշոր ավտովթար է տեղի ունեցել «Ուժեղ Հայաստանի» հավաքի վայրից 3 անձ է տեղափոխվել ոստիկանություն ՃՏՊ Մարտունի-Գավառ ավտոճանապարհին․ կան տուժածներ Կառավարական ինքնաթիռը մեկնել է Սոֆիա՝ տեխսպասարկման․ «Հետք» Շղթայական ավտովթար․ մեքենաներից մեկը բախվել է հաստաբուն ծառի
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am