Հիպնոսի սեանս

Սամվել Կարապետյանի Պաշտպանության խորհորդը գրում է․ «Հակակոռուպցիոն դատարանի այսօրվա անտրամաբանական վճիռը ցույց տվեց, որ Հայաստանում արդարադատություն չկա»։ Հայաստանում արդարադատություն չկա  այն ժամանակվանից, երբ երկիրը հայտնվել է պարտության ճահճի մեջ։ Պարտված երկրի ղեկավարը արդարությամբ, արդարադատությամբ  կարո՞ղ էր պահել իր իշխանությունը։ Հին խոսք է․ «Արդարությունը հաջողության հասածների գյուտն է»։ Պարտված, հաջողության չհասած երկրի ղեկավարից ի՞նչ արդարություն պահանջես։ Նա ամեն ինչ անելու է, որ չերևա պարտությունը, որ այն հաղթանակ թվա։ Հիշու՞մ եք Նիկոլ Փաշինյանի հոգեթերապևտիկ բուժումը․ «Եկեք պայմանավորվենք․ ինչ էլ լինի՝ մենք մեզ պարտված չենք ճանաչելու»։

Դա հիպնոսի սեանս  էր, որ մարդիկ իրենց պարտությունը ճանաչեն որպես հաղթանակ ու չհավատան պարտությանը։ Դա մարդկանց սթափ իրականությունից կտրելու նախապատրաստական քայլ էր։ Դրան հետևեց համապատասխան գործիքների գործադրում, որ ովքեր չհավատան  «իր հաղթանակին», հետապնդվելու, ձերբակալվելու են․․․ Տրամաբանականը հենց դա է։ Հակակոռուպցիոն դատարանը իշխանության համար տրամաբանական որոշում է կայացրել՝ երկարաձգելով Սամվել Կարապետյանի կալանքը։ Դա իշխանությունը , Նիկոլ Փաշինյանի աթոռը պահելու տրամաբանական քայլ էր։ Այդ քայլը ժողովրդի, փաստաբանների, ոչ մեկի համար անսպասելի չէր։ Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհրդին մի բան եմ ուզում հարցնել․ Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելո՞վ պարզվեց, որ արդարադատություն չկա։ Մինչ այդ եղած բոլոր փաստերը դա՞ չէին ապացուցել։


Հասմիկ Բաբաջանյան

«Հրապարակ օրաթերթ»

դիտվել է 1074 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am