ՌԴ քաղաքացի ադրբեջանցիներին ստիպում են ծառայել Ադրբեջանի բանակում․ РИА «Дербент»

Ադրբեջանական ծագման ՌԴ մի շարք քաղաքացիներ, Ադրբեջան այցելելով, չեն կարողանում վերադառնալ տուն, քանի որ նրանց ստիպում են ծառայել Ադրբեջանի բանակում։ Ընդ որում՝ նրանցից ոմանք Ադրբեջանի քաղաքացիություն չեն ունեցել և հաշվառված չեն էլ եղել զինկոմիսարիատում։ Այս խնդիրը բարձրացնում է Դաղստանի տեղական РИА «Дербент» լրատվական գործակալությունը, իսկ դեկտեմբերի 7-ին կայացել էր խնդրի վերաբերյալ երկրորդ մամուլի ասուլիսը, որին տեսազանգի միջոցով միացել է նաև Ադրբեջանում պահվողներից մեկը։ Ըստ ասուլիսի կազմակերպիչ և РИА «Дербент-ի» խմբագրի տեղակալ Ամիլ Սարկարովիգնահատականի՝ Ադրբեջանում պահվում է մոտ ՌԴ 1000 քաղաքացի, որոնց ստիպում են ծառայել բանակում։ Չնայած սրան՝ նշենք, որ ընդհանուր առմամբ լրատվակայքը բարձրաձայնել է կոնկրետ 4 դեպքի մասին, որտեղ կան անուններ։ Ադրբեջանում պահվող ՌԴ քաղաքացիներ Շամիլ և Էլմար Գուսարովների հայրը՝ Թելման Գուսարովն էլ հայտնել է, որ այսպիսի խնդիր է առաջացել 2016-ի ապրիլից հետո։ Ըստ նրա՝ միայն Ադրբեջանի Գուսարի շրջանում պահվում է շուրջ 100 ՌԴ քաղաքացի, սակայն այս թիվը փոփոխական է, քանի որ ոմանք կարողանում են լուծել իրենց հարցերը, ինչպես նաև ավելանում են նորերը։ (Օրինակ՝ ավելի վաղ Թելման Գուսարովը խոսել էր Գուսարում պահվող 120 հոգու մասին։) Շամիլ և Էլմար Գուսարովները Ադրբեջան էին եկել 2016-ի մարտին և մինչ օրս չեն կարողանում վերադառնալ տուն։ Հատկանշական է, որ նրանք երբեք ադրբեջանական անձնագիր չեն ունեցել։ Ասուլիսի հաջորդ մասնակիցը, ով ևս պահվում է Ադրբեջանում Ռաշադ Գաֆարովն է։ Նա 2007-ին հրաժարվել է Ադրբեջանի քաղաքացիությունից և ծառայել է ՌԴ զինված ուժերում։ Գաֆարովը Ադրբեջան էր եկել 2016-ի նոյեմբերին։ Նրան ևս ստիպում են ծառայել Ադրբեջանի բանակում, սակայն Գաֆարովը որոշել է հարցը լուծել դատարանի միջոցով։ Նրա հարցը Ադրբեջանի Բարձրագույն դատարանում է, և որոշում է կայացվելու գալիք տարվա հունվարին։ Նման խնդրի է բախվել նաև Ռուսաստանի քաղաքացի Սեյմուր Վահիդովը։ Ըստ Գաֆարովի՝ Ադրբեջանի բանակում ծառայել չկամենալու համար Ադրբեջանի իշխանությունները ճնշում են գործադրում իր և ընտանիքի անդամների վրա, իսկ եղբայրը սպառնալիքներ է ստանում։ Հատկանշական է, որ ըստ ասուլիսի կազմակերպիչ Ամիլ Սարկարովի՝ ՌԴ քաղաքացիներին Ադրբեջանում պահելու և բանակում ծառայել ստիպելուգործին լծվել են նաև Ադրբեջանի հատուկ ծառայությունները։ Հատուկ ուշադրության է արժանացվում նաև խնդրի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ի և Ադրբեջանում ՌԴ դեսպանության «անգործությունը»։ Չնայած տարբեր դիմումներին՝ թե ԱԳՆ-ն և թե դեսպանությունը որևէ օժանդակություն չեն ցուցաբերել, իսկ պատասխանը եղել է ֆորմալ նամակի տեսքով՝ «ինքներդ լուծեք ձեր հարցերը» բովանդակությամբ։ Հիմա տոժողներին որպես լուծում մնում է մի քանի տարբերակ՝

  • Ծառայել բանակում (ըստ РИА «Дербент-ի» հայտնի է ընդամենը մեկ այդպիսի դեպք),
  • Պայքարել ինչպես Ռաշադ Գաֆարովը և Գուսարով եղբայրները,
  • Լուծել հարցերը գումարի միջոցով։
Ամիլ Սարկարովը նշում է, որ նրանք, ովքեր չեն որոշել պայքարել իրենց իրավունքների համար հարցերը լուծել են գումարով։ Ըստ նրա՝ Ադրբեջանում «սպիտակ, не годен» զինվորական գրքույկների գները սկսվում են 3000 մանաթից (մոտ $1760): Խնդրի շուրջ Ռուսաստանի անտարբերության պայմաններում, ըստ Սարկարովի, Ադրբեջանը էլ ավելի է մեծացնում ճնշումը։ Տուժողները որոշել են խնդրի շուրջ դիմել ՌԴ Պետդումա, ինչպես նաև կրկին նամակ հղել ՌԴ ԱԳՆ։ Աղբյուրը՝ razm.info

դիտվել է 17 անգամ
Լրահոս
Վեհափառ Հայրապետի աղոթքը՝ անմար կրակի մոտ (video) Պուտինի համար մայիսի 9-ը լինելու է դժվար աշխատանքային օր. Պեսկով Ռուսաստանի և Ուկրաինայի միջև եռօրյա հրադադար կլինի. Թրամփ Ովքեր են մասնակցում Հաղթանակի օրվա շքերթին ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները կարող են վերսկսվել արդեն հաջորդ շաբաթ Իսլամաբադում․ WSJ «Զառանցանքներն են դրա»․ Սամվել Շահրամանյանը՝ Փաշինյանի երեկվա ու վերջին «հիստերիաների» մասին (video) Փաշինյանը Հայաստանին անվերջանալի ցնցումներ բերած ամենամեծ «պատերազմի կուսակցության» առաջնորդն է. Հայաքվե Ռուսաստանի դեսպանը՝ ՀՀ դեսպանին ԱԳՆ կանչելու մասին (video) Ինչ է ասել Սեյրան Օհանյանը Փաշինյանին․ նա փակագծեր բացեց (video) Ծեծի հետևանքով հայտնվել են հիվանդանոցում Թրամփը հայտարարել է Հորմուզի նեղուցում գործողությունների հնարավոր վերսկսման մասին Թրամփ. Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադարի ռեժիմը կարող է երկարաձգվել Այս Եռատոնը մեզ հիշեցնում է Շուշիի ազատագրման փառքը և մեր բանակի ծնունդը. Աշոտ Դանիելյան ԱՄՆ-ի հшրձակումը իրանական նավերի վրա միջազգային իրավունքի և հրադադարի կոպիտ խախտում է․ Բաղայի Արարատի մարզում «Nissan March»-ը բախվել է տան դարպասին, ապա քարե պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 479 տոննա դիզվառելիք Ժողովուրդը ուրացումն ու դավաճանությունը երբեք չի ներում, և այս դեպքում էլ բացառություն չի լինելու Առաջիկա օրերի եղանակը Այսօր, երբ բռնшզավթված և հայաթափված է Արցախը, պարտավոր ենք շարունակել հետամուտ լինել հայրենազրկված արցախահայության իրավունքների պաշտպանnւթյանը․ Գարեգին Բ Ռոբերտ Քոչարյանն ու թիմակիցները «Եռաբլուրում» են Փաշինյան, բա որ Արցախը մերը չի եղել, ինչո՞ւ 5000 լույսի կտոր տղաներին զոհեցիր․ Շարմազանով Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 6 կմ հյուսիս-արևելք․ ցնցման ուժգնությունը կազմել է 2 բալ Միջադեպ Գյումրիում՝ ադրբեջանցիներին հյուրընկալած «Գըվուգ Գաստրո Տան» հիմնադրի ու նրա որդու միջև Սյունիքը վատ ընդունեց Փաշինյանին, այսօր Կապանում հանրահավաք է նախատեսված. «Հրապարակ» Ախթալայի հանքի լարվածությունից հետո աշխատավարձերը բարձրացվել են, պայմանները՝ փոխվել. «Ժողովուրդ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am