Մերկելը խոստացել է քննարկել ներգաղթյալներին արտաքսելու կանոնների դյուրացման հարցը
BBC News-ի փոխանցմամբ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը խոստացել է քննարկել ներգաղթյալներին արտաքսելու կանոնների դյուրացման հարցը։ Մերկելը հայտարարել է, որ ներկայումս հայտնվել են ցուցիչներ, որոնք մատնանշում են փոփոխությունների անհրաժեշտությունը։ Գերմանիայի ՆԳՆ-ն պարզել է Քյոլնի անկարգությունների մասնակիցներից 32-ի ինքնությունը, որոնցից 29-ը եղել են ներգաղթյալներ։ Նրանցից 18-ն էլ ճանաչվել են որպես փախստականներ։
