Ինչո՞ւ Թրամփն ու Պուտինը որոշեցին հանդիպել հենց Ալյասկայում

Ըստ ամերիկյան դիտորդների՝ Ալյասկան ընտրվեց որպես հանդիպման վայր այն բանից հետո, երբ այլ տարբերակներ, ինչպիսիք են ԱՄԷ-ն և Հունգարիան, բացառվեցին։ Կրեմլը նշեց, որ Ռուսաստանին սահմանակից ամերիկյան նահանգի ընտրությունը լիովին տրամաբանական էր։

Ըստ ամերիկյան CNN-ի՝Ամերիկացի պաշտոնյաները և՛ գոհ էին, և՛ զարմացած նախագահ Վլադիմիր Պուտինի՝ իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ Ալյասկայում հանդիպելու համաձայնությունից։

Գագաթնաժողովի անցկացման բազմաթիվ տարբերակներ էին քննարկվում, սակայն վայրերի շրջանակը սկզբնապես նեղացավ՝ 2023 թվականին Միջազգային քրեական դատարանի կողմից Պուտինի նկատմամբ կալանքի օրդերի պատճառով։ Ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ էլ Ռուսաստանը չեն ճանաչում նրա իրավասությունը, սակայն այլ երկրներում կա ձերբակալման վտանգ։ Այդ պատճառով, ամերիկյան աղբյուրները նշել են, որ կազմակերպիչները հրաժարվել եին Եվրոպայում հանդիպման գաղափարից. վերջին անգամ Ռուսաստանի և ԱՄՆ առաջնորդները հանդիպել են այնտեղ՝ Ժնևում, 2021 թվականին։ Այնուամենայնիվ, քննարկվել է նաև Հունգարիայի տարբերակը, քանի որ նրա վարչապետ Վիկտոր Օրբանը մտերիմ է և՛ Պուտինի, և՛ Թրամփի հետ։

Գագաթնաժողովը ԱՄԷ-ում անցկացնելու գաղափարը, որը Պուտինը նշել էր որպես հնարավոր վայր, մերժվեց՝ Թրամփի համար Մերձավոր Արևելք,ուրնա այցելել էր գարնանը,ևս մեկ երկար թռիչքից խուսափելու նկատառումով, ։

Ի վերջո, երկարատև կուլիսային բանակցություններից հետո,ընտրվեց Ալյասկան։ Ըստ CNN-ի աղբյուրների՝ հանդիպման վայրը, հավանաբար, կլինի Անքորիջի Էլմենդորֆ-Ռիչարդսոնի ռազմաօդային բազան, չնայած Սպիտակ տունը կցանկանար խուսափել Պուտինին ռազմական օբյեկտում հյուրընկալելուց, բայց ամառային զբոսաշրջային սեզոնի ընթացքում այդքան խիտ գրաֆիկով հարմար վայր գտնելը դժվար էր։

Ինչպես նշել էր Պուտինի օգնական Յուրի Ուշակովը, Ալյասկայի ընտրությունը «բավականին տրամաբանական է թվում»։ Բանն այն է, որ ռուսական Չուկոտկայի և ամերիկյան Ալյասկայի միջև նվազագույն հեռավորությունը ընդամենը 4 կմ-ից պակաս է (Ռատմանով կղզուց մինչև Կրուզենշտեռն կղզին Դիոմեդե կղզիներում)։

Բացի այդ, Պուտինի այցը ԱՄՆ կնշանակի, որ կլինի նաև Թրամփի այցը Ռուսաստան: Սպիտակ տունը արդեն հայտարարել է, որ Թրամփը պլանավորում է այցելել Ռուսաստան։

Դիտորդների կարծիքով, Թրամփի և Պուտինի այս որոշումները վկայում են այն մասին, որ նրանք որոշել են իրենց հարաբերությունները վեր դասել ուկրաինական խնդրից և ԵՄ-ի հետ փոխհարաբերություններից:

Իսկ թե ինչ կնշանակի դա գործնականում, կերևա օգոստոսի 15-ից հետո, երբ կողմերը կգան կամ չեն գա ինչ-որ հարցերումընդհանուր հայտարարի:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Աղբյուրը՝ Zham.am

դիտվել է 741 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am