Ցուցարարներն այրել են Իսրայելի դրոշը
Բեթղեհեմի բնակիչները այրել են իսրայելական դրոշն ու ճանապարհ արգելափակել, հայտնում է RIA Novosti-ն։Նրանք բողոքի ակցիա են անցկացնում ընդդեմ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ-ի որոշման:
Պաղեստինցի դեռահասները փակել են ճանապարհը մետաղաթիթեղներով, այրվող աղբամաններով և ձեռքի տակ հայտնված այլ առարկաներով։
Փողոցում զբոսաշրջիկներ չեն երևում, գրեթե բոլոր խանութները փակ են:
