Իրանը պատրաստ է վերականգել հարաբերությունները Սաուդյան Արաբիայի հետ. կա երկու պայման
Իրանի նախագահ Հասան Ռուհանին հանդես է եկել ելույթով՝ նշելով, որ Իրանը պատրաստ է վերականգել հարաբերությունները Սաուդյան Արաբիայի հետ: Ինչպես նշել է նախագահը, Իրանը պատրաստ է վերականգնել հարաբերությունները Սաուդյան Արաբիայի հետ, եթե այն դադարեցնի դաժան հարձակումները Եմենում և խզի անբնական և ամոթալի գործընկերությունն Իսրայելի հետ։ Իրանի նախագահի ելույթը հեռարձակվել է ազգային հեռուստատեսությամբ։
