«Հրապարակ». Սպասում էին հասունանա, որ Գալյանի խորհրդական նշանակեն

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը շարունակում է կադրային փոփոխություններ իրականացնել` ամենաբարդ նախարարության աշխատակազմը վերաձեւել իր տարիքին եւ մենթալիտետին համապատասխան։ Երեկ նա աշխատանքից ազատեց իր խորհրդական Նորայր Շողիկյանին՝ նրա փոխարեն նշանակելով 26-ամյա մի երիտասարդի` Վազգեն Մուրադյանին։ Շողիկյանն իր հեռանալու մասին հայտնել էր ֆեյսբուքյան էջով․


«Սիրելի գործընկերներ, 1.5 տարվա մեծ փորձառությամբ՝ հեռանում եմ արդարադատության նախարարությունից։ Շնորհակալություն եմ հայտնում բոլորին, ում հետ աշխատել եւ գործակցել եմ նախարարի մամուլի քարտուղարի, ապա խորհրդականի պաշտոններում․․․»։

Նախարարության մեր աղբյուրներն այս փոփոխության վերաբերյալ ասում են՝ այն վաղուց պլանավորած էր․ Գալյանն ազատվում է նախկին նախարարի կադրերից։ «Նախկին նախարար Գրիգոր Մինասյանն էր բերել Նորայր Շողիկյանին՝ որպես մամուլի խոսնակ՝ ասելով, որ նա փոխարինում է դեկրետում գտնվող իր խոսնակ Մարիամին։ Մինասյանի հեռանալուց հետո, երբ նախարար նշանակվեց դատախազության կադր Սրբուհի Գալյանը, իր հետ բերեց Վազգեն Մուրադյանին եւ ուզում էր նրան խորհրդական նշանակել, բայց քանի որ Վազգենի ո՛չ տարիքը, ո՛չ էլ ստաժը չէր բավականացնում այդ պաշտոնի համար, Նորայրին նշանակեց  խորհրդական, մինչեւ Վազգենը համապատասխան փորձի ու տարիքի հասներ։ Դե, հիմա էլ պահը հասել է․ ազատեց Նորայրին՝ Վազգենին նշանակելու համար։ Նորայրն էլ նախարարությունում ձեւական աշխատող էր, զբաղված էր իր եւ կնոջ գեղեցկության սրահով, բլոգերությամբ, կինն էլ էր պետական համակարգում աշխատում, զգուշացրել էին՝ վիդեոներ մի տեղադրեք այդքան, դա պետական աշխատողին հարիր չէ, սակայն կինն էլ, ինքն էլ բլոգերություն էին անում։ Նորայրն էլ սպասում էր, մինչեւ իր ժամկետը լրանա»,- պատմեցին մեզ նախարարությունից։

 «Հրապարակ օրաթերթ»

դիտվել է 369 անգամ
Լրահոս
Հերթական սուտ խոստումը. Արթուր Խաչատրյանը` Փաշինյանի` երկաթուղու նոր ճյուղ կառուցելու մասին Նաիրի Հոխիկյան. «Իմ տան վրա հարձակում է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից» Ընտրություններին ընդառաջ թարմ թխած ընտրակաշառք ենք ստացել. Ավետիք Քերոբյան Տյումե՞ն, Կիլիկիա՞, list.am՞ թե ՀՀ, հունիսի 7-ին ընտրություն ենք կատարելու այս չորս սցենարների մեջ Հայրապետիս հորդորն է ամենքիդ՝ անխտիր առաջիկա կիրակի մասնակցել ընտրություններին․ Կաթողիկոս Հայաստանում կարող է բարդ իրավիճակ ստեղծվել գազի հետ կապված․ Օվերչուկ «Թշնամուն հանձնվելու» փոխարեն ՀՀ-ն պարտավոր է առաջնահերթ զարգացնել իր ներուժը․ Բագրատ Սրբազան Մեկ օրում 28 նավ է անցել Հորմուզի նեղուցով Երևանում սթրես-թեստերով կզբաղվեն այն ժամանակ, երբ «այդ հարցը սուր դրվի» Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից ռուսական շուկայի կորստի դեպքում. ՌԻԱ Նովոստի Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր Բյուրականում ուսուցիչներին և աշակերտներին հորդորել են մասնակցել մարզպետի հետ հանդիպմանը «Հանուն սեփական կաշվի փրկության՝ Նիկոլն այս անգամ էլ է «խիզախություն» անում»․ Անդրանիկ Թևանյան Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով 8 մարդ է զոհվել Խոշոր հրդեհ՝ Ամառանոցներ 15-րդ փողոցում Արման Ծառուկյանը փայլուն հաղթանակ տարավ RAF 9-ում Եղանակն՝ առաջիկա օրերին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am