«Հրապարակ». Հասարակության առնվազն 2/3-ը չի տեսնում երկարատև խաղաղության հեռանկար

   «Հրապարակ»-ը գրում է. Օրեր առաջ Վաշինգտոնում` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անմիջական մասնակցությամբ, նախաստորագրվեց Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ Խաղաղության եւ միջպետական հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագրի տեքստը, որը, ըստ Նիկոլ Փաշինյանի, «հուսալի եւ տեւական խաղաղություն հաստատելու ամուր հիմք է, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ համաձայնության արդյունք, որն արտահայտում է երկու երկրների հավասարակշռված շահերը»:


Մինչդեռ, հայաստանցիների մոտ 65%-ը չի հավատում, որ Ադրբեջանի հետ բանակցություններով կարելի է հասնել կայուն եւ երկարատեւ խաղաղության։ Ընդամենը 34%-ն է խաղաղության հասնելը համարում հնարավոր։ Այս վիճակագրությունն է մեզ հետ զրույցում մատնանշում «Արար» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Խաչիկյանը` հղում անելով ընդամենը 2 ամիս առաջ` հունիսին, իրենց կողմից իրականացված սոցիոլոգիական հետազոտության արդյունքներին, որոնք ուղղակիորեն արտահայտում են հանրային ընկալումներն ու մտահոգությունները:

«Իրականում, հասարակության առնվազն 2/3-ը չի տեսնում երկարատեւ խաղաղության հեռանկարը։ Վերջին տարվա ընթացքում տարբեր ամիսներին արված հարցումների պատկերը գրեթե չի փոխվել․ փոքր տատանումները հիմնականում կապված են տվյալ պահի քաղաքական օրակարգի ու հանրային քննարկումների հետ։ Սա միայն վիճակագրական տվյալ չէ, վկայում է հանրային խոր անվստահության մասին, որը ձեւավորվել է տարիների փորձից, պատերազմի հիշողություններից եւ ադրբեջանական կողմից շարունակվող թշնամական վարքագծից։ Երբ հասարակության մեծ մասը խաղաղությանը չի հավատում, նույնիսկ ամենաբարի մտադրություններով բանակցությունները կարող են ընկալվել ոչ թե որպես ապագայի հույս, այլ որպես աղետաբեր ռիսկ»,-նշում է զրուցակիցս:

Անդրադառնալով այն հարցին, թե հնարավո՞ր է Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատել, Ա. Խաչիկյանը նկատում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ կնքված փաստաթղթերը կարող են չերաշխավորել անվտանգություն եւ խաղաղություն, ինչպես ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ կնքված 2020թ․ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը։ Այս համատեքստում ակնհայտ է. «Խաղաղությունը չեն մուրում, խաղաղությունը վաստակում են՝ զարգացնելով ուժեղ եւ կենսունակ անվտանգություն»:

Հաշվի առնելով ԱՄՆ-ում Ադրբեջանի հետ կնքված խաղաղության համաձայնագիրը, առաջիկայում նախատեսո՞ւմ են նոր սոցիոլոգիական հարցում` հասկանալու, թե հանրային ինչ տրամադրություններ են իշխում։ «Պլանավորում ենք նոր սոցհարցում հոկտեմբերին, քանզի մեր հարցումները եռամսյակային պարբերականությամբ են իրականացվում, նաեւ այս ընթացքում մի շարք զարգացումներ կլինեն, եւ մեկ-երկու ամիս անց որոշակի հնարավորություն կլինի՝ գնահատելու փաստաթղթի կիրառության արժանահավատությունը։ Մեր կանխատեսումն է, որ որոշակիորեն կփոխվի պատկերը, բայց ոչ շրջադարձային։ Այդուհանդերձ, մեր հասարակությունը չի մոռանալու Ադրբեջանի կողմից տասնամյակներ շարունակ ատելության սերմանումը, մինչ օրս շարունակվող ռազմատենչ հռետորաբանությունը, մի քանի պատերազմները՝ անդառնալի զոհերով ու վիրավորներով»։

Վերջին սոցիոլոգիական հարցման ժամանակ Ա. Խաչիկյանն իրենց կողմից իրականացված հարցումներում Արցախի վերաբերյալ մի կարեւոր պնդում է առանձնացնում, այն է` «Արցախի կորուստը ժամանակավոր է, պետք է հզորացնենք մեր բանակը, պաշտպանենք մեր հայրենիքն ու հետ բերենք կորցրածը»․ այս պնդման հետ համաձայն է 90.7%-ը։ «Հայաստանցիների մեծամասնությունն իր տեսլականում ակնկալում է Արցախի վերադարձը եւ բացարձակ մեծամասնությունը հաստատում է, որ Արցախի կորուստը ժամանակավոր է։ Ընդ որում, մենք այս հարցը տալիս ենք Արցախի կորստից հետո 2023 թվականի դեկտեմբերից սկսած, վստահությունը, որ Արցախի կորուստը ժամանակավոր է, հետզհետե աճում է։ Արցախը դեռ կա մարդկանց գիտակցության մեջ, եւ հասարակության բացարձակ մեծամասնությունը չի ընդունում, որ Արցախի էջը փակված է»։

 

դիտվել է 160 անգամ
Լրահոս
Հերթական սուտ խոստումը. Արթուր Խաչատրյանը` Փաշինյանի` երկաթուղու նոր ճյուղ կառուցելու մասին Նաիրի Հոխիկյան. «Իմ տան վրա հարձակում է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից» Ընտրություններին ընդառաջ թարմ թխած ընտրակաշառք ենք ստացել. Ավետիք Քերոբյան Տյումե՞ն, Կիլիկիա՞, list.am՞ թե ՀՀ, հունիսի 7-ին ընտրություն ենք կատարելու այս չորս սցենարների մեջ Հայրապետիս հորդորն է ամենքիդ՝ անխտիր առաջիկա կիրակի մասնակցել ընտրություններին․ Կաթողիկոս Հայաստանում կարող է բարդ իրավիճակ ստեղծվել գազի հետ կապված․ Օվերչուկ «Թշնամուն հանձնվելու» փոխարեն ՀՀ-ն պարտավոր է առաջնահերթ զարգացնել իր ներուժը․ Բագրատ Սրբազան Մեկ օրում 28 նավ է անցել Հորմուզի նեղուցով Երևանում սթրես-թեստերով կզբաղվեն այն ժամանակ, երբ «այդ հարցը սուր դրվի» Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից ռուսական շուկայի կորստի դեպքում. ՌԻԱ Նովոստի Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր Բյուրականում ուսուցիչներին և աշակերտներին հորդորել են մասնակցել մարզպետի հետ հանդիպմանը «Հանուն սեփական կաշվի փրկության՝ Նիկոլն այս անգամ էլ է «խիզախություն» անում»․ Անդրանիկ Թևանյան Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով 8 մարդ է զոհվել Խոշոր հրդեհ՝ Ամառանոցներ 15-րդ փողոցում Արման Ծառուկյանը փայլուն հաղթանակ տարավ RAF 9-ում Եղանակն՝ առաջիկա օրերին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am