Վրացական ընդդիմությունը ստորագրահավաք է սկսել
Վրացական ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը ստորագրահավաք է սկսել հաջակցություն Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի։ Այս մասին հայտնում է Interfax-ը։ «Վրացական իշխանություններին կոչ ենք անում դադարեցնել Սաակաշվիլիի քաղաքական հետապնդումը։ Հակառակ դեպքում իշխանությունները քաղաքացիական բողոք կստանան ողջ երկրի մասշտաբով»,-ասվում է կուսակցության հայտարարության մեջ։ Դ Ըստ նրանց՝ Միխեիլ Սաակաշվիլիի նկատմամբ իրագործված գործողությունները քաղաքացիությունից զրկելուց մինչև ձերբակալություն ուղղված են որպես քաղաքական հակառակորդ նրա չեզոքացմանը։
