«Եվրատեսիլ-2017»-ի հաղթողը ենթարկվել է սրտի փոխպատվաստման
«Եվրատեսիլ-2017» երգի մրցույթի հաղթող Սալվադոր Սոբրալը ենթարկվել է սրտի փոխպատվաստման վիրահատության։ Փոխպատվաստումը կատարվել է Լիսաբոնի հիվանդանոցում դեկտեմբերի 8-ին։ Նա հիվանդանոցում անցկացրել է 3 ամիս։ Փոխպատվաստումից հետո արտիստին սպասվում է տևական վերականգնողական շրջան։ Հիշեցնենք, որ պորտուգալացի երգիչը հաղթել էր «Եվրատեսիլ-2017»-ում՝ կատարելով Amar pelos dois երգը։
