Կարևոր համաձայնագրի ստորագրում՝ Չինաստանի և Պանամայի միջև
Չինաստանի իշխանությունները եւ Պանամայի կառավարությունը համաձայնագիր են ստորագրել երկաթուղային տրանսպորտի ոլորտում համագործակցության մասին, որի հիման վրա Չինաստանը ձեռնարկում է այդ երկրի տարածքով ուղեւորա-եւ բեռնափոխադրումների համար հաղորդակցության գծերի շինարարական նախագիծ, հայտնում է ՏԱՍՍ-ը։ Չինաստանի առեւտրի նախարարությունը հայտնել է, որ այդ նախագիծը պլանավորվում է իրականացնել «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակում։ Համապատասխան փաստաթուղթը Պանամայի մայրաքաղաքում ստորագրել են Չինաստանի առեւտրի նախարար Չժուն Շանն ու Պանամայի ԱԳ նախարարի ժ․պ․ Լուիս Միգել Ինկապիեն։
