Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղին
Պրեմիեր լիգայի 16-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Թրաֆորդում» կընդունի «Մանչեսթեր Սիթիին»: «Whoscored.com» վիճակագրական կայքը ներկայացրել է մրցող թիմերի հավանական մեկնարկային կազմերը: «Մանչեսթեր Յունայթեդի» հավանական մեկնարկային կազմը. Դե Խեա, Ռոխո, Սմոլինգ, Ջոնս, Յանգ, Էրերա, Մատիչ, Վալենսիա, Լինգարդ, Լուկակու, Մարսիալ «Մանչեսթեր Սիթիի» հավանական մեկնարկային կազմը. Էդերսոն, Դելֆ, Օտամենդի, Կոմպանի, Ուոքեր, Դե Բրույնե, Ֆերնանդինյո, Սիլվա, Սանե, Ագուերո, Ստերլինգ
