Պատերազմն ավարտվեց. Իրաքի վարչապետի հայտարարությունը
Իրաքի վարչապետ Հայդել ալ Աբադին հայտնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պատերազմի ավարտի և Սիրիայի հետ սահմանին վերահսկողությունը վերականգնելու մասին: Այս մասին գրում է Life.ru-ն: «Մեր զինված ուժերը ամբողջական վերահսկողություն են սահմանել իրանական-սիրիական սահմանին‚ և դրա հետ կապված մենք հայտնում ենք «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման» դեմ պատերազմի ավարտի մասին»‚- հայտնել է իրաքյան կառավարության ղեկավարությունը:
