Պարտադիր պիտի երկիրը փուռը տայիր, որ «խաղաղարա՞ր» դառնայիր

Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Երանի՜ խաղաղարարներին, որովհետեւ նրանք Աստծու որդիներ պիտի կոչուեն» Մատթ. 5.9։ Նրան քաղաքական պատասխան տալ պետք չէ, որովհետև ապրում ենք մի շրջանում, երբ քաղաքականությունն արդեն անզոր է։ Այն խժռող գայլի պես լափել է մարդկանց հույսերը, երազանքները, սպասումները։ Եվ քաղաքական հոտ զգալուց մարդիկ չարանում են, չեն ուզում լսել, ընդունել։ Ուշադրություն դարձրեք՝ քաղաքական ո՞ր գնահատականն է մարդկանց կողմից արժանանում դրական արձագանքի։ Քաղաքական գործչի՞, թե շարքային քաղաքացու։ Միօրինակ քաղաքական գնահատականներն արդեն սպառել են իրենց․ մարդիկ սպասում են իրենցից մեկի անկեղծ խոսքին։ Դա լավ է հասկանում Փաշինյանն ու երկիրը աշխարհաքաղաքաղաքական զոհասեղանին դնելուց առաջ Աստվածաշնչից մեջբերումներ է անում։ Այնպիսի մեջբերումներ, որոնցից քաղաքական հոտ չգա, որոնք համահունչ լինել մարդկանց հույզերին։ Մարդկանց խաղաղ ապրելու զգացումը Փաշինյանն ամբողջացնում է Աստծո խոսքով․ «Երանի՜ խաղաղարարներին, որովհետեւ նրանք Աստծու որդիներ պիտի կոչուեն»։ Նրան պատասխանում են շարքային քաղաքացիները․ «Պարտադիր պիտի տաս հազարից ավելի հայորդիների փուռը տայիր, որ «խաղաղարա՞ր» դառնայիր… 150 հազար հայի անտուն թողներիր, որ խաղաղարա՞ր դառնայիր»։ Սա թումանյանական տողերն է հիշեցնում․ Երազումըս մի մաքի Մոտըս եկավ հարցմունքի. ― Աստված պահի քո որդին, Ո՞նց էր համը իմ ձագի… Հայ ժողովրդին մաքի՞ ես սարքել, որ Ալիևին պիտի հարցնի՝ ո՞նց էր համը իմ ձագի։ Ո՞նց էր համը Արցախի, հայկական տների, վանքերի, եկեղեցիների, արյան․․․ Մեր տղե՞րքն էին խանգարում, որ խաղաղարար դառնաս։ Մարդիկ իրենց վիրավորված են զգում, երբ Փաշինյանն օգտագործում է Աստվածաշունչը, ահա թե ինչ են գրում հենց իր էջում․ «Բավական է Աստվածաշունչն օգտագործես քո ազգադավ ծրագրերի համար։ Արդեն 7 տարի է Հայաստանի ողջ ժողովրդին ներքին պատերազմ ես հայտարարել։ Դու ու՞ր, խաղաղարար լինելն ուր։ Գիտենք, որ մինչև վերջ ստերով փորձելու ես մանիպուլացնել ժողովրդին, բայց ժողովրդի համբերության բաժակը լցվել է։ Այսօր կտեսնենք ինչ ասել է քո այդ խաղաղությունը», «Նմանատիպ գրառում էլի էիր արել, եթե չեմ սխալվում, Արցախի հայաթափման ժամանակ, հիմա ի՞նչ կա մտքիդ։ Ի դեպ Արցախի հայաթափումից առաջ ձեր տիկինը գիրք էր կարդում, հագին էլ մի շապիկ՝ վրան փախստականների վերաբերյալ հետաքրքիր գրվածքով, հիմա էլ Էրդողանի գիրքն ա որոշել կարդա»։ Սրանք քաղաքական գնահատականներ չեն, համոզմունք է, որ մարդիկ ձեռք են բերել Փաշինյանի դժնդակ իշխանության օրոք։


Հասմիկ Բաբաջանյան

«Հրապարակ օրաթերթ»



դիտվել է 801 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am