Իսրայելը ռմբակոծել է Գազան
Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել Գազայի հատվածի տարածքում` ի պատասխան պաղեստինցի գրոհայինների կողմից հասցված հարվածների, հաղորդում է Haaretz-ը: Հարվածը հասցվել է զինամթերքի պահեստին և շինությանը, որտեղ պատրաստվում են հրթիռները: Այս մասին հայտնում է Ալ Ջազիրան: Իսրայելական ռազմաօդային ուժերի ներկայացուցիչը հայտնել է, որ իսրայելական ՀՕՊ-ը որսացել է հթրիռներից մեկը:
