Միջանցք և Մինսկի խմբի լուծարում՝ ինչ որ մի թղթիկի դիմաց․․․․

«Միջանցք և Մինսկի խմբի լուծարում՝ ինչ որ մի թղթիկի դիմաց․․․․

Ալիևն ու Փաշինյանն ուրբաթ օրը հանդիպելու են Միացյալ Նահանգներում։ Հաշվի առնելով այն դավադիր գաղտնիության մթնոլորտը, որը ստեղծել է Փաշինյանը, (ով, ի դեպ, խոստանում էր ժողովրդի թիկունքում որևէ թուղթ չստորագրել, որևէ համաձայնություն չկայացնել), հնարավոր չէ 100% վստահությամբ ասել, թե ինչ թուղթ է սեղանին դրված։ Սակայն, ի մի բերելով կազմակերպված և «բնական» արտահոսքերը, քաղաքական հայտարարությունները և կառավարվող «փորձագետերի» վերլուծությունները կարելի է ենթադրել, որ կստորագրվի ինչ որ մի ընդհանուր հայտարարություն, հուշագիր, որով կողմերը կհայտարարեն, որ շարունակելու են առաջ շարժվել դեպի խաղաղություն և տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակում։ Չեմ բացառում նույնիսկ «խաղաղության» համաձայնագրի նախաստորագրում։ Արդյունքում․

– Փաշինյանը կստանա Ալիևի ստորագրությունը մի թղթի տակ, որի վրա կա «խաղաղություն» բառը։ Դրանով նա կգնա ընտրությունների ու կհայտարարի, որ խաղաղություն հաստատել է, մնում է ամրապնդել։

– Ադրբեջանը կհասնի ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման։ Մի ինստիտուտի, որն առավել քան 25 տարի Արցախյան հակամարտության միջնորդ է հանդիսացել, որի ներկայացրած կարգավորման առաջարկներն անվերապահորեն ճանաչել են Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Սրանով Արցախի հարցը միջազգային օրակարգ վերադարձնելը կդառնա շատ բարդ։ Բայց Ադրբեջանը միայն այդքանով չի բավարարվի։ Ադրբեջանը Հայաստանով «անխոչնդոտ անցման իրավունք», այսինքն՝ միջանցք կստանա։ Կարևոր չէ, թե ով է երկաթուղին կառուցելու, կարևորն այդ տարածքի իրավական կարգավիճակն է և տարածքի տնօրինման/օգտագործման իրավունքը։ Ֆորմալ առումով՝ միջանցքը կհամարվի Հայաստանի մաս, բայց իրականում, Հայաստանի ինքնիշխանությունը կլինի սահամանափակ, զուտ ձևական։

– Հայաստանը միջանցքի ու Մինսկի խմբի համանախագահության դիմաց որևէ բան չի ստանա, կկորցնի իր տարածքի ամենառազմավարական հատվածի նկատմամբ փաստացի ինքնիշխանությունը։

Փաշինյանի շահերը հակասում են Հայաստանի շահերին ու ամբողջապես համընկնում են Ադրբեջանի շահերի հետ։ Փաշինյանը պետք է հեռանա․․․․»։

ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՅԴ անդամ Արթուր Խաչատրյան

դիտվել է 343 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am